Հասարակություն

5G ինտերնետի օպերատորները ռադիոհաճախականությունների համար կվճարեն տուրք

Mariam Z. 256 դիտում
5G ինտերնետի օպերատորները ռադիոհաճախականությունների համար կվճարեն տուրք

5G ինտերնետի օպերատորները Հայաստանում ռադիոհաճախականությունների համար կվճարեն տուրք։ «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը խորհրդարանում ներկայացրեց հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը:


2023 թվականին 5G ազդանշանի տարածման համար պետությունը հատկացրել է 2300-2400 մեգահերց հաճախականության տիրույթ, իսկ այս տարվա օգոստոսին՝ 3600-3800 ՄՀց։


Սովորական կապի (վերգետնյա բազային կայանների միջոցով) 1 մեգահերցի համար առաջարկվում է որպես տուրք սահմանել 25 մլն դրամ (64 հազար դոլար) միանվագ և 16,8 մլն դրամ (43 հազար դոլար) տարեկան, իսկ արբանյակային կապի համար՝ 3-ական մլն միանվագ և տարեկան:


Նախարարը հստակեցրեց, որ ընդհանուր առմամբ հատկացված է 300 ՄՀց, բայց ցանց ստեղծելու համար յուրաքանչյուր օպերատորին անհրաժեշտ է առնվազն 50 ՄՀց տիրույթ: Այսպիսով, հաճախականությունները կբավականացնեն 6 օպերատորների (Հանրապետությունում լայնաշերտ ինտերնետի ներկայիս ծածկույթն ապահովում են 4-5 օպերատորներ)։


Տվյալ տուրքերի հաշվին բյուջե է մուտքագրվելու միանվագ 7,5 մլրդ դրամ (19 մլն դոլար), իսկ տարեկանի դեպքում՝ 5 մլրդ-ից մի փոքր ավելի(13 մլն դոլար)։


Հավելենք, որ Հայաստանի երեք խոշորագույն օպերատորներն արդեն ապահովում են 5G կապը Երևանում և երկրի խոշոր քաղաքներում:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250