ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Սպասում էի, որպես հերոս Քոչարյանի անունը կտաք». Ալեն Սիմոնյան
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն իր ելույթում ասել է, թե ընդդիմությունն իրենց առաջ «դավաճան» էր անվանում, բայց հիմա «հերոս» բառն է նյարդայնացնում։
«Իհարկե, մարդիկ հերոս են, հերոս են, որովհետև աշխատատեղ են ստեղծում, որովհետև սնում, զենք են տալիս, այդ աշխատանքով են պահում զինվորին»,- ասել է Սիմոնյանը։
«Սպասում էի՝ հերոսների մասին խոսելուց տիկին Խամոյանը Ռոբերտ Քոչարյանի անունը կտա՝ որպես հիմնական «վոյին», որպես իր հիմնական հերոս, բայց տենց էլ Քոչարյանի անունը չտվեց։ Մոնթեի անունը տալիս՝ հիշեցի, որ երբ քաղաքապետարանում ավագանու անդամ էինք, մինչև մեր խմբակցությունով կարողացանք համոզել՝ Մոնթեի անունով մի փողոց անվանակոչեն, ասելով, որ այդ մարդը հերոս է, մինչև անցկացրինք, հոգիներս դուրս եկավ»։
Ալեն Սիմոնյանն ընդդիմությանը երկու նորություն հայտնեց. «Երկու նորություն ունեմ, երկուսն էլ՝ լավ։ Առաջինն այն է, որ, ամենայն հավանականությամբ, դուք հաջորդ խորհրդարանում չեք լինի։ Երկրորդ լավ նորությունն այն է, որ այսօրվա իշխանությունը՝ առանց փող բաժանելու, արդար և մաքուր ընտրություններով, որը կճանաչվի աշխարհի բոլոր երկրների կողմից, ավելի բարձր ձայներով նորից դառնալու է իշխանություն»։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սանոսյանը՝ ՊՊԾ նախկին պետի և Ավինյանի աներոջ մասնակցությամբ միջադեպի մասին
Մեծ միջադեպ չի եղել, ոչ էլ ծեծկռտուք: Աշխատանքային ժամ էլ չի եղել, այսինքն մինչև շենք մտնելը ինչ-որ խոսակցություն է եղել...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Իմ համբերության բաժակը լցվեց. Փաշինյանը զարյացավ
Այսօր կառավարության նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանը դժգոհեց իրավապահ համակարգի աշխատանքից՝ տալով հստակ հանձանարարականներ․...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Մեր ընդդիմությունը չկա, մենք դրա պատճառով լճանում ենք». ԱԺ նախագահ
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Radio Aurora-ի հետ զրույցում անդրադառնալով հարցին՝ ընդդիմությունը թո՞ւյլ է, նշեց. «Մեր ընդդիմո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Իրար վրա գրիչ մի շպրտեք». Երևանի քաղաքապետարանում իրավիճակը լարվեց
Երեւանի ավագանու այսօրվա՝ նոյեմբերի 19-ի նիտում ինչ-որ պահի իրավիճակը լարվեց. «Հանրապետություն» խմբակցության ղեկավար Անի...