Նրանք թքած ունեն այնտեղի ժողովուրդների ճակատագրի վրա․ Զախարովա
ԱՄՆ-ն և ԵՄ-ն ցանկանում են վերահսկողության տակ առնել Հարավային Կովկասը, ներթափանցել այնտեղ՝ դուրս մղելով ՌԴ-ն, Իրանը և Թուրքիան։ Այս մասին ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Նրանք միանգամայն թքած ունեն Հարավային Կովկասի, այնտեղի ժողովուրդների ճակատագրի վրա: Մենք, ի տարբերություն Արևմուտքի, շահագրգառված ենք տեսնելու անվտանգ, կայուն և բարգավաճող տարածաշրջան», - ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը:
Ըստ Զախարովայի՝ ՌԴ-ն ներկա է Հարավային Կովկասում, որտեղ ունի բնական, պատմական, տնտեսական, մարդասիրական, ֆինանասական շահեր և պատրաստ է զարգացնել տարածաշրջանը:
«Ռուսական կողմը պատրաստ է շարունակել հայ և ադրբեջանցի գործընկերներին տրամադրել համակողմանի աջակցություն՝ ամենաբարձր մակարդակով ձեռք բերված եռակողմ պայմանավորվածությունների հիման վրա տարածաշրջանում կայուն խաղաղության հասնելու համար»,- ասել է նա:
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ-ում Ռուսաստանի դեսպանատունը հայտարարություն է տարածել
Հայաստանում Ռուսաստանի դեսպանատունը հայտարարություն է տարածել․«Այսօր լրանում է 2020 թվականի նոյեմբերի 9-ին Ադրբեջանի, Հա...
Հայտնի է ՀՀ-ն ընդդեմ Ադրբեջանի գործով Հաագայի դատարանի վճիռը
Արդարադատության միջազգային դատարանը՝ Նավաֆ Սալամի նախագահությամբ, մերժեց Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով Ադրբեջանի ներ...
Ասել եմ՝ ինձ էս պահին ոչ մի կարծիք չի հետաքրքրում, և ես էս թուղթը ստորագրելու եմ․ Փաշինյան
Այսօրվա մեր հավաքական սոցիալ-մտածողությունը, սոցիալ-հոգեբանությունն էականորեն ապապետական է, մեր բոլորիս, եթե մի քիչ ավել...
Միրզոյանը հակադարձում է Հաջիևի հայտարարությանը
ՀՀ որևէ պաշտոնատար անձ Բաքվում անցկացվող COP 29 համաժողովին մասնակցելու հայտ չի ներկայացրել, չի գրանցվել։ Այս մասին Ազգա...