Հարևանների վեճն ավարտվել է դանակահարությամբ
Մարաշի ոստիկանները մարմնական վնասվածք հասցնելու դեպք են բացահայտել։
Նոյեմբերի 12-ին, ժամը 19.30-ին, Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն են զանգահարել 1-ին համալսարանական հիվանդանոցից և հայտնել, որ Չայլախյան փողոցում ծառից ընկնելու հետևանքով ստացած վնասվածքներով բուժօգնության է դիմել նույն փողոցի բնակիչ 53-ամյա մի տղամարդ:
Մեկնել է Համայնքային ոստիկանության Մարաշի բաժնի օպերատիվ խումբը: Պարզվել է, որ շենքի բակում տուժած տղամարդու հետ վիճաբանել է 66-ամյա հարևանը: Վեճը վերածվել է ծեծկռտուքի, և հարևանն էլ, իր մոտ եղած սուր կտրող-ծակող առարկայով, մեկ անգամ հարվածել է:
Ահազանգից մեկ ժամ անց 66-ամյա տղամարդը հայտնաբերվել է իր բնակարանում, մարմնական վնասվածք պատճառելու հիմնավոր կասկածանքով ձերբակալվել ու տեղափոխվել բաժին:
Կազմված փաստաթղթերը փոխանցվել են քննչական բաժին: Հանգամանքները պարզվում են:
Նմանատիպ հոդվածներ
911, 102, 103 հեռախոսահամարները չեն գործի. ինչպես քաղաքացին կարող է կանչ գրնցել
Կառավարության քննարկմանն է ներկայացվել նախագիծ, որով առաջարկվում է հաստատել ոստիկանության ոլորտի բարեփոխումներ իրականացմ...
Քրեական հետապնդում է հարուցվել Գագիկ Ծառուկյանի որդու՝ Նվեր Ծառուկյանի հանդեպ
ՆԳՆ ոստիկանությունը հետախուզում է հայտարարել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի որդու՝ Նվեր Ծառ...
Քանի հայկական բեռնատար է սպասում Վերին Լարսի անցակետում
Վերին Լարսի անցակետի մոտ սահմանը հատելուն սպասող տրանսպորտային միջոցների մեկ երրորդը հայկական բեռնատարներն են։ Այդ մասին...
Արթիկում շների դաժան սպանդ է իրականացվել. ԱԺ նախագահի օգնական
Երեկ Արթիկում որոշների թույլտվությամբ շների դաժան սպանդ է իրականացվել։ Օրը ցերեկով բոլորի աչքի առաջ կրակել են անպաշտպան...