Գողացել են 330 հազար դրամ, գոմից էլ՝ 10 հավ
Նոյեմբերի 12-ին, ժամը 11.15-ին, Համայնքային ոստիկանության Սիսիանի բաժնում բնակարանային գողության վերաբերյալ հաղորդում է տվել Սիսիան համայնքի Ցղունի բնակավայրի մի բնակիչ: Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից:
Նոյեմբերի 11-ի ցերեկը պատուհանը հրել-բացել ու մտել էին նրա տուն և ննջասենյակի զգեստապահարանից գողացել 330 հազար դրամ, իսկ գոմից` 10 հավ:
Մեկնել են Քրեական ոստիկանության Սյունիքի մարզային վարչության և Սիսիանի բաժնի ծառայողներ:
Համատեղ միջոցառումների արդյունքում պարզվել է, որ գողությունը կատարել են նույն բնակավայրի բնակիչ 22-ամյա երիտասարդն ու Սիսիանի բնակիչ 44-ամյա տղամարդը: Երկուսն էլ խոստովանել են արարքը և ներկայացրել դիմում-մեղայական:
Նրանք և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Սիսիանի քննչական բաժին: Հանգամանքները պարզվում են:
Նմանատիպ հոդվածներ
Բժիշկները մոտ 2 ժամ չեն աշխատել, իրավիճակը կարող է ավելի սրվել․ ինչ է կատարվում Արտաշատի ԲԿ-ում
Արտաշատի հիվանդանոցում լարված իրավիճակ է, որը կարող է էլ ավելի սրվել, մոտ 500-600 մլն դրամի աշխատավարձ չի վճարվել, այսօր...
Ժամանակավորապես կդադարեցվի ՀՀ գազի մատակարարումը
«Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս» տարանցիկ մայրուղային գազատարի «Ղազախ-Սագուրամո» (DN 1000) հատվածում վթարավերականգնողական...
Շուկայում թարմ մորթած արջեր են վաճառել․ մանրամասներ
ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ «Հրազդան» մարզադաշտի հարակից շուկայում թար...
Ինչ պայմաններում է հայտնաբերվել զինծառայողի դին․ մանրամասներ
Նոյեմբերի 13-ին՝ ժամը 09:20-ի սահմաններում, ՀՀ ՊՆ ՌՈ բաժնի կարգապահական վաշտում հայտնաբերվել է ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայ...