Դրա համար նրանք վճարել են սև երախտամոռությամբ․ Զախարովա
Գերմանիայի ներկայիս ղեկավարությունը, զենք մատակարարելով Ուկրաինային, Ռուսաստանին հատուցեց «սև երախտամոռությամբ»՝ երկրի արևելքն ու արևմուտքը միավորելու հարցում ցուցաբերած օգնության համար։ Այս մասին Sputnik-ի եթերում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Գերմանացիները պետք է իմանան, որ մեր երկիրը կողմ է եղել և նպաստել է իրենց ժողովրդի միավորմանը։ Դրա համար նրանք վճարել են սև երախտամոռությամբ, այժմ զենք մատակարարելով, որով սպանում են նրանց, ովքեր օգնեցին իրենց միավորվել, նպաստելով Ուկրաինայում նացիզմի, նեոնացիզմի և ֆաշիզմի աճին», - ասել է դիվանագետը:
Գերմանիայում այս տարի նշել են երկրի միավորման 34-րդ տարեդարձը՝ գերմանական միասնության օրը, որն ազգային տոն է և ոչ աշխատանքային օր։ 1990 թվականի հոկտեմբերի 3-ին նախկին Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետության (ԳԴՀ) հինգ նահանգներ՝ Բրանդենբուրգը, Մեքլենբուրգ-Պոմերանիան, Սաքսոնիան, Սաքսոնիա-Անհալտը և Թյուրինգիան մտան Գերմանիայի Դաշնային Հանրապետության կազմի մեջ։ Երկրի ղեկավարության մասնակցությամբ հիմնական տոնակատարություններն այս տարի տեղի են ունենում Մեկլենբուրգ-Պոմերանիայի վարչական կենտրոնում՝ Շվերինում։
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ-ում Ռուսաստանի դեսպանատունը հայտարարություն է տարածել
Հայաստանում Ռուսաստանի դեսպանատունը հայտարարություն է տարածել․«Այսօր լրանում է 2020 թվականի նոյեմբերի 9-ին Ադրբեջանի, Հա...
Հայտնի է ՀՀ-ն ընդդեմ Ադրբեջանի գործով Հաագայի դատարանի վճիռը
Արդարադատության միջազգային դատարանը՝ Նավաֆ Սալամի նախագահությամբ, մերժեց Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով Ադրբեջանի ներ...
Ասել եմ՝ ինձ էս պահին ոչ մի կարծիք չի հետաքրքրում, և ես էս թուղթը ստորագրելու եմ․ Փաշինյան
Այսօրվա մեր հավաքական սոցիալ-մտածողությունը, սոցիալ-հոգեբանությունն էականորեն ապապետական է, մեր բոլորիս, եթե մի քիչ ավել...
Միրզոյանը հակադարձում է Հաջիևի հայտարարությանը
ՀՀ որևէ պաշտոնատար անձ Բաքվում անցկացվող COP 29 համաժողովին մասնակցելու հայտ չի ներկայացրել, չի գրանցվել։ Այս մասին Ազգա...