2025 թ. ԲԿ-ների վերակառուցում չի լինի. նախարարի պարզաբանումը
2025 թվականի բյուջեի մեջ դրված է 12.3 մլրդ դրամ,որոնք ուղղվելու են թվով 13 բժշկական կենտրոնների շինարարության շարունակությանը, ավարտմանը և վերազինմանը: Թվով 4 նոր կենտրոնների կառուցմանը, որոնք են Վարդենիսի, Սպիտակի, Ջերմուկի և Արթիկի բժշկական կենտրոնները: Այսօր ԱԺ նիստում այս մասին ասաց ՀՀ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
Նրա խոսքով` Կառավարությունը չափազանց կարևորելով ծառայությունների նոր մոդելի համար կոնցեպտուալ նոր շենքերի ապահովումը, որոշում է կայացրել զերծ մնալ վերակառուցումներից, քանի որ հին շենքերը` անգամ վերակառուցման արդյունքում չեն բավարարում նոր մոտեցումներին:
«Այսօր հնչեց քննադատություն, թե շատ եք կենտրոնանում և բարձրաձայնում, որ չգիտենք կառուցել, շինարարների խնդիր ունենք: Ես անընդհատ հարցնում եմ, թե ինչու է զարմանում մեր ընդդիմությունը, որովհետեվ մենք դրա հետ ամեն օր ենք առընչվում: Նախ կարծում եմ,որ մենք ունենք մոտեցումների տարբերություն. մենք խնդիրները բարձրաձայնում ենք, մենք դրանք փորձում ենք լուծել և ինչպես ենք փորձում լուծել. պետությունը,հատկացնելով կապիտալ շինությունների նման մեծածավալ միջոցներ նաև նպատում է, որ մեր երկրում զարգանան կառուցապատման կարողությունները, գան նոր մասնագետներ: Եվ հաջորդը, իհարկե չգիտեն,որովհետև նման թվով շինարարություններ` դպրոցների, մանկապարտեզների, բժշկական կենտրոնների երբեք չի եղել»,- անդրադառնալով ընդդիմության խոսքին նշեց նախարարը:
Ավանեսյանը նաև նշեց, որ 5 տարուց ավելի հին բժշկական սարքավորումներ չպետք է ներմուծվեն Հայաստան:
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ-ում Ռուսաստանի դեսպանատունը հայտարարություն է տարածել
Հայաստանում Ռուսաստանի դեսպանատունը հայտարարություն է տարածել․ «Այսօր լրանում է 2020 թվականի նոյեմբերի 9-ին Ադրբեջանի, Հ...
Հայտնի է ՀՀ-ն ընդդեմ Ադրբեջանի գործով Հաագայի դատարանի վճիռը
Արդարադատության միջազգային դատարանը՝ Նավաֆ Սալամի նախագահությամբ, մերժեց Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով Ադրբեջանի ներ...
Ասել եմ՝ ինձ էս պահին ոչ մի կարծիք չի հետաքրքրում, և ես էս թուղթը ստորագրելու եմ․ Փաշինյան
Այսօրվա մեր հավաքական սոցիալ-մտածողությունը, սոցիալ-հոգեբանությունն էականորեն ապապետական է, մեր բոլորիս, եթե մի քիչ ավել...
Միրզոյանը հակադարձում է Հաջիևի հայտարարությանը
ՀՀ որևէ պաշտոնատար անձ Բաքվում անցկացվող COP 29 համաժողովին մասնակցելու հայտ չի ներկայացրել, չի գրանցվել։ Այս մասին Ազգա...