Սկանդալ Անգլիկան եկեղեցում. Հրաժարական է տվել Քենթերբերիի արքեպիսկոպոսը
Քենթերբերիի արքեպիսկոպոս Ջասթին Ուելբին հրաժարական է տվել։
Անգլիկան եկեղեցու հոգևոր առաջնորդը հրաժարական է տվել տղաների և երիտասարդների նկատմամբ սեռական ոտնձգությունների հետ կապված սկանդալից հետո: Նա մեղադրվում էր հանցագործությունները թաքցնելու մեջ։
Անգլիկան եկեղեցին երկար տարիներ ոստիկանությանը չէր տրամադրում տվյալներ սեռական բռնության դեպքերի մասին, հայտնում է Sky News-ը։
Քննիչների անկախ խումբը զեկույց է հրապարակել, ըստ որի` թագավորական փաստաբան Ջոն Սմայթը, լինելով քրիստոնեական կազմակերպության քարոզիչ, բռնության է ենթարկել ավելի քան 100 երեխաների և երիտասարդների Մեծ Բրիտանիայից և Աֆրիկայից։ Չի բացառվում, որ փաստաբանը կարող էր դատարանի առաջ կանգնել, եթե Ջասթին Ուելբին իր հանցագործությունների մասին հաղորդեր ոստիկանություն:
Ենթադրվում է, որ եկեղեցու պաշտոնյաները գիտեին այդ հանցագործությունների մասին, բայց թաքցնում էին Սմիթի համար: Նա մահացել է 2018 թվականին՝ Հեմփշիրի ոստիկանության կողմից հետաքննության ժամանակ։
«Ստանալով Նորին Մեծություն Թագավորի շնորհալի թույլտվությունը՝ ես որոշել եմ հրաժարական տալ։ Հուսով եմ, որ այս որոշումը պարզ է դարձնում, թե Անգլիայի եկեղեցին որքան լուրջ է վերաբերվում փոփոխությունների անհրաժեշտությանը և ավելի ապահով եկեղեցի ստեղծելու մեր խորին նվիրվածությանը: Ես սգով հեռանում եմ բռնության բոլոր զոհերի և վերապրողների հետ»,- ասել է Ուելբին:
:
Նմանատիպ հոդվածներ
Վանդալիզմի է ենթարկվել Արցախի «Մենք ենք մեր սարերը» հուշարձանը
2024 թվականի նոյեմբերի 8-ին ադրբեջանական թելեգրամ ալիքները սկսեցին տարածել օկուպացված Ստեփանակերտում գտնվող ‹‹Մենք ենք մ...
Գրետա Թունբերգը Հայաստանում է
Գրետա Թունբերգը Հայաստանում է։ Այս մասին տեղեկանում ենք «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն»-ի նախագահ Օլեգ Դո...
Աղձքի հարակից տարածքում պայթեցումներ կլինեն
Նոյեմբերի 13-ին` ժամը 12։00-14։00-ի սահմաններում‚ Աղձք բնակավայրի հարակից հատվածում իրականացվելու են պայթեցման աշխատանքն...
Վերացվել է Գերասիմ Վարդանյանի տնային կալանքի մասին որոշումը
ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Գերասիմ Վարդանյանի նկատմամբ կիրառված տնային կալանք խափանման միջոցը վերացվեց։ Այդ մասին հայտնել է...