ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը դիմել է Իրանին
Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) ղեկավար Ռաֆայել Գրոսսին Թեհրան կատարելիք այցից առաջ հայտարարել է իրանական միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակը դիվանագիտական ճանապարհով կարգավորելու ուղիներ գտնելու անհրաժեշտության մասին։
«Իրանի իշխանությունները պետք է հասկանան, որ միջազգային իրադրությունը գնալով ավելի է լարվում, որ մանևրելու տարածքը սկսում է փոքրանալ, և որ անհրաժեշտ է ուղիներ գտնել դիվանագիտական լուծման համար»,- Agence France-Presse-ին ասել է Գրոսին։
Նա խոստովանել է, որ Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիրը (JCPOA), որը ստորագրվել է 2015 թվականին, իսկ հետագայում լքվել է Միացյալ Նահանգների կողմից, «դատարկ պատյան է»։ Մեկնաբանելով Դոնալդ Թրամփի ԱՄՆ նախագահ ընտրվելը՝ Գրոսսին ասել է, որ Սպիտակ տանը իր առաջին ժամկետում հաջողվել է լավ աշխատել հանրապետական թիմի հետ, թեև Թրամփի օրոք Վաշինգտոնը դուրս եկավ միջուկային գործարքից։
Նմանատիպ հոդվածներ
Արարատ Միրզոյանը COP-29-ի առաջին երկու օրերին կմեկնի Շվեդիա
Բաքվում կայանալիք Կլիմայական 29-րդ գագաթնաժողովին (COP-29) մասնակցելու հրավեր ստացած Հայաստանի արտգործնախարար Արարատ Միր...
Դոնալդ Թրամփը և Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Դոնալդ Թրամփը հինգշաբթի զանգահարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, հայտնում է Washington Pos...
Արփինե Սարգսյանը կնշանակվի ՆԳՆ ղեկավար. Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցերում տեղեկացրել է, որ Ներքին գործերի նախարար կնշանակվի Արփինե Սարգսյանը: «Սիրելի հայ...
Ռուսաստանը կոշտ միջոցնե՞ր կկիրառի. «Հրապարակ»
ՌԴ արտաքին հետախուզության ծառայությունն օրերս սկանդալային հայտարարություն հրապարակեց: «Վաշինգտոնը Հայաստանին դրդում է ազ...