Իրադրությունն ավելի է լարվում․ Գրոսսի
Ատոմային Էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) ղեկավար Ռաֆայել Գրոսսին հայտարարել է իրանական միջուկային ծրագրի շուրջ իրադրության դիվանագիտական կարգավորման ուղիներ գտնելու անհրաժեշտության մասին՝ Թեհրան կատարելիք այցի նախաշեմին:
«Իրանի իշխանությունները պետք է հասկանան, որ միջազգային իրադրությունն ավելի է լարվում, որ մանեւրելու տարածքը սկսում է կրճատվել, եւ որ անհրաժեշտ է դիվանագիտական լուծման ուղիներ գտնել», - Agence France-Presse-ին ասել է Գրոսսին:
Նա խոստովանել է, որ Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիրը (JCPOA), որը ստորագրվել է 2015 թվականին, իսկ հետագայում լքվել է Միացյալ Նահանգների կողմից, «դատարկ պատյան է»։ Մեկնաբանելով ԱՄՆ նախագահի պաշտոնում Դոնալդ Թրամփի ընտրությունը՝ Գրոսսին հայտարարել է, որ նրան հաջողվել է լավ աշխատել Հանրապետականի թիմի հետ Սպիտակ տանը նրա առաջին պաշտոնավարման ընթացքում, թեև հենց Թրամփի օրոք Վաշինգտոնը դուրս եկավ միջուկային գործարքից:
«Գործակալությունն աշխատում է Իրանում, ստուգումներ է անցկացնում, բայց ես միշտ ասել եմ, որ մեզ ավելի շատ թափանցիկություն է պետք։ Մենք պետք է կարողանանք տեսնել ավելին։ Հաշվի առնելով իրանական ծրագրի լայնությունը, խորությունը եւ հավակնոտությունը՝ մենք պետք է ուղիներ գտնենք գործակալությանը դիտարկման համար ավելի շատ հնարավորություններ տրամադրելու համար», - ասել է ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը։
JCPOA-ն ստորագրվել է 2015 թվականին Իրանի և միջազգային միջնորդների խմբի կողմից՝ Ռուսաստանից, Մեծ Բրիտանիայից, Գերմանիայից, Չինաստանից, ԱՄՆ-ից և Ֆրանսիայից։ Համաձայնագիրը նշանավորեց 2004 թվականին սկսված ճգնաժամի ավարտը, երբ արևմտյան երկրները մեղադրեցին Իրանին միջուկային զենք ստեղծելու մեջ և պատժամիջոցներ սահմանեցին: Թրամփը 2018 թվականին որոշել է ԱՄՆ-ին դուրս բերել պայմանագրից։
Ինչպես հաղորդել Է The New York Times թերթը՝ վկայակոչելով իրանցի պաշտոնյաներին, Թեհրանում կարծում են, որ ընտրություններում Թրամփի վերջին հաղթանակից հետո միջուկային ծրագրի վերաբերյալ ԱՄՆ-ի հետ նոր համաձայնագիրն ավելի ամուր և երկարաժամկետ կլինի:
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ-ում Ռուսաստանի դեսպանատունը հայտարարություն է տարածել
Հայաստանում Ռուսաստանի դեսպանատունը հայտարարություն է տարածել․ «Այսօր լրանում է 2020 թվականի նոյեմբերի 9-ին Ադրբեջանի, Հ...
Հայտնի է ՀՀ-ն ընդդեմ Ադրբեջանի գործով Հաագայի դատարանի վճիռը
Արդարադատության միջազգային դատարանը՝ Նավաֆ Սալամի նախագահությամբ, մերժեց Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով Ադրբեջանի ներ...
Միրզոյանը հակադարձում է Հաջիևի հայտարարությանը
ՀՀ որևէ պաշտոնատար անձ Բաքվում անցկացվող COP 29 համաժողովին մասնակցելու հայտ չի ներկայացրել, չի գրանցվել։ Այս մասին Ազգա...
Ովքեր են բերման ենթարկվել Կենտրոնի թաղապետարանից
Երևանի Կենտրոն վարչական շրջանում կատարված գործողությունների արդյունքում ձերբակալվել է 4 անձ, որից 3-ը պաշտոնատար անձինք...