Թրամփը կունենա ավելի ամուր դիրքեր, քան նախկինում էր. Politico

ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տուն վերադառնալիս արտաքին քաղաքականությունում գործողությունների ազատություն կստանա Հանրապետական կուսակցության համախմբվածության հաշվին: Նման կարծիք է հայտնել Politico թերթի եվրոպական խմբագրության հիմնադիր Մեթյու Կամինսկին, գրում է ТАСС–ը:


«Թրամփի վերադարձը նրան կտա հեղինակություն և ազատություն համաշխարհային ասպարեզում, ինչը նա չուներ 2017 թվականին»,- ասել է Կամինսկին։ Ըստ վերլուծաբանի՝ Թրամփի դիրքերն ավելի ամուր կլինեն ինչպես ներքին, այնպես էլ միջազգային հարցերում, քանի որ հանրապետականներն ավելի միասնական են դարձել, իսկ երկրի կառավարությունը, որը կձևավորի ընտրված առաջնորդը, ավելի համախմբված կլինի, քան նրա առաջին նախագահության ժամանակաշրջանում (2017-2021):


Միևնույն ժամանակ, փորձագետը նշել է, որ Թրամփը ստիպված է լինելու առերեսվել աշխարհում ավելի բարդ և վտանգավոր իրավիճակի հետ, քանի որ ԱՄՆ–ն միաժամանակ մրցում է Ռուսաստանի, Չինաստանի, Իրանի և ԿԺԴՀ-ի հետ։ Հոդվածագիրն ավելացրել է, որ Եվրոպան արդեն «անհանգստացած է այն հարցով, թե որքանով է Միացյալ Նահանգները հանձնառու (անդամակցել) ՆԱՏՕ-ին և ապահովելու կայունությունը դաշինքի արևելյան թևում»:


Թրամփը նոյեմբերի 5-ի ընտրություններում հաղթել է իր հակառակորդին՝ դեմոկրատների ներկայացուցիչ Քամալա Հարիսին։ Բացի այդ, հանրապետականներին հաջողվել է իր վերահսկողության տակ վերցնել ԱՄՆ Սենատը։ Նրանք կարող են մեծամասնություն ստանալ նաև Ներկայացուցիչների պալատում: Հարիսը փոխնախագահի պաշտոնը զբաղեցնում է 2021 թվականի հունվարից։ Թրամփի երդմնակալությունը տեղի կունենա 2025 թվականի հունվարի 20-ին։