Պեսկովը նշել է Թրամփի և Բայդենի տարբերությունը
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը կարծում է, որ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը խոսում է խաղաղության, այլ ոչ թե առճակատման մասին, ինչը նրան շահեկանորեն տարբերում է ԱՄՆ ներկայիս վարչակազմից։ Այս մասին նա հայտարարել է լրագրող Պավել Զարուբինին տված մեկնաբանությունում։
Պեսկովը նշել է, որ «ազդանշանները դրական են»։
«Թրամփն իր նախընտրական քարոզարշավի ժամանակ ասել է, որ ամեն ինչ ընկալում է գործարքների միջոցով, որ կարող է գործարքներ կնքել, որոնք բոլորին կտանեն խաղաղության: Նա չի խոսում Ռուսաստանին ռազմավարական պարտություն պատճառելու ցանկության մասին, և դա նրան առանձնացնում է ԱՄՆ ներկայիս վարչակազմից», – ասել է Կրեմլի խոսնակը։
Քննարկումներն այն մասին, թե արդյո՞ք Թրամփը կկարողանա հարաբերություններ կառուցել Ռուսաստանի Դաշնության հետ իր երկրորդ նախագահական ժամկետում, Պեսկովն ասել է, որ ավելի լավ այդ հարցը թողնել քաղաքագետներին։
«Մենք կարող ենք միայն հետևել, թե ինչ կլինի: Մենք կարող ենք հետևել ծրագրին, որպեսզի հասնենք այն նպատակներին, որոնք մեր առջև դրել ենք»,- հավելել է նա։
Նմանատիպ հոդվածներ
BBC-ին անդրադարձել է Փաշինյան-Ալիև բանակցություններին
Հայաստանն ու Ադրբեջանը արագացված տեմպերով նախապատրաստվում են խաղաղության կնքմանը: Երկու կողմերն էլ Բաքվում ՄԱԿ-ի կլիմայա...
Նման պահանջը փակուղի կմտցնի Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը. Փաշինյան
Ադրբեջանի պնդումները, թե ՀՀ Սահմանադրությունը պարունակում է տարածքային պահանջներ Ադրբեջանից, հիմնվում է այն փաստի վրա, թ...
Ադրբեջանից և Հայաստանից մասնագետները համատեղ աշխատում են. ԱՄՆ դեսպան
Ադրբեջանից և Հայաստանից մի խումբ հիդրոլոգներ և ինժեներներ ԱՄՆ-ի աջակցությամբ համատեղ աշխատում են տարածաշրջանի սահմանային...
Կենտրոնի թաղապետարանում գործողություններ են իրականացվել, կան ձերբակալվածներ
Կենտրոն վարչական շրջանի աշխատակազմում կան ձերբակալվածներ: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանի խոսնակ Հայկ Կո...