Լիբանանում փեյջերների պայթյունները կազմակերպվել էին Իսրայելի կողմից. Նեթանյահու
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կառավարության նիստին հայտնել է, որ Լիբանանում փեյջերների պայթյունները կազմակերպվել էին հրեական պետության կողմից: Այս մասին գրում է Ateo Breaking–ը:
Նա նաև մեղադրել է պաշտպանության նախկին նախարար Յոավ Գալանտին՝ ասելով, որ վերջինս դեմ է եղել այդ գործողությանը:
Այսօր ավելի ավել Նեթանյահուն հայտնել էր, որ վերջին մի քանի օրվա ընթացքում երեք անգամ խոսել է ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հետ՝ նպատակ ունենալով ամրապնդել Իսրայելի և ԱՄՆ-ի միջև ամուր դաշինքը։
«Մենք համակարծիք ենք իրանական սպառնալիքի՝ իր բոլոր բաղադրիչներով և նրա ներկայացրած վտանգի գնահատման հարցում: Մենք նաև տեսնում ենք Իսրայելի առաջ բացվող հսկայական հնարավորությունները խաղաղության, դրա ընդլայնման, ինչպես նաև այլ ոլորտներում»,– ասել էր նա:
Նմանատիպ հոդվածներ
Արարատ Միրզոյանը COP-29-ի առաջին երկու օրերին կմեկնի Շվեդիա
Բաքվում կայանալիք Կլիմայական 29-րդ գագաթնաժողովին (COP-29) մասնակցելու հրավեր ստացած Հայաստանի արտգործնախարար Արարատ Միր...
Դոնալդ Թրամփը և Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Դոնալդ Թրամփը հինգշաբթի զանգահարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, հայտնում է Washington Pos...
Արփինե Սարգսյանը կնշանակվի ՆԳՆ ղեկավար. Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցերում տեղեկացրել է, որ Ներքին գործերի նախարար կնշանակվի Արփինե Սարգսյանը: «Սիրելի հայ...
Ռուսաստանը կոշտ միջոցնե՞ր կկիրառի. «Հրապարակ»
ՌԴ արտաքին հետախուզության ծառայությունն օրերս սկանդալային հայտարարություն հրապարակեց: «Վաշինգտոնը Հայաստանին դրդում է ազ...