Իսրայելը հարվածում է Գազայում փախստականների ճամբարներին
Իսրայելական բանակը հարձակվում է Գազայի հատվածում գտնվող պաղեստինցի փախստականների ճամբարներին և հումանիտար գոտիներին։ Այս մասին հայտնում է քաթարական Al Jazeera հեռուստաալիքը։
Զինվորականները պայթեցնում են բնակելի շենքերը Ջաբալիա ճամբարի հյուսիսարեւելյան շրջաններում, որը գտնվում է Գազայի հյուսիսում։
Նշվում է, որ նման գործողությունների հետևանքով առնվազն 10 մարդ է զոհվել։
Բանակի ստորաբաժանումները հարվածներ են հասցնում նաև հատվածի հարավում գտնվող հումանիտար գոտիներին։
Մասնավորապես, գրանցվել է Խան Յունիս քաղաքի մոտ գտնվող Էլ-Մավասի ճամբարի զանգվածային գնդակոծությունը։
Բացի այդ, Գազա քաղաքում զինվորականները անօդաչու թռչող սարքով ռումբ են նետել դպրոցի շենքի վրա, որտեղ փախստականներ են գտնվել Շեյխ Ռադվան շրջանում, և կրակել կենտրոնական թաղամասերի բնակելի շենքերի վրա: Արդյունքում մի քանի մարդ վիրավորվել է։
Նմանատիպ հոդվածներ
Իսրայելը դադարեցնում է Լիբանանի հետ պատերազմը
Իսրայելը հայտարարել է Լիբանանի հետ պատերազմի դադարեցման մասին։Իսրայելական ԶԼՄ-ները հայտնում են, որ հրադադարի մասին համաձ...
Հութիները հարվածել են «Աբրահամ Լինքոլն» ավիակրին
Եմենի հութիները հայտարարել են, որ Արաբական ծովում հրթիռներով և անօդաչու թռչող սարքերով հարվածել են ԱՄՆ ՌԾՈՒ «Աբրահամ Լին...
ՌԴ ՊՆ–ն՝ գիշերը ԱԹՍ–ներով ուկրաինական հարձակման մասին
ՌԴ ՊՆ–ն հաղորդագրություն է տարածել գիշերը Ուկրաինայի ԶՈւ–ի կողմից ԱԹՍ–ներով հարձակման մասին:«59 ուկրաինական ԱԹՍ է ոչնչաց...
Իսրայելի հարվածից սպանվել է «Հեզբոլլահի» ևս մեկ հրամանատար
Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսի հարավարևելյան արվարձանին Սեյիդ Զեյնաբ իսրայելական ավիահարվածի ժամանակ սպանվել է իրանա...