«Ղրիմն Ուկրաինայի համար կորած է». Ռուսաստանում մեկնաբանել են Թրամփի խորհրդականի խոսքերը
Դոնալդ Թրամփի խորհրդական Բրայան Լանցի խոսքերն այն մասին, որ Ուկրաինան չի կարողանա վերադարձնել Ղրիմը, օրինաչափ են։ ԱՄՆ նորընտիր նախագահի թիմի ներկայացուցչի հայտարարությունը մեկնաբանել է Պետդումայի պատգամավոր Դմիտրի Բելիկը:
«Խորհրդականն ասել է այն, ինչի մասին մտածում են, ավելի ճիշտ՝ համոզված են բոլոր արեւմտյան քաղաքական գործիչները։ Ղրիմն Ուկրաինայի համար կորած է։ Նրա դիրքորոշումն օրինաչափ է», - հայտարարել Է խորհրդարանականը։
Նա հավելել է, որ Թրամփից, որպես ամերիկյան առաջնորդ, կարելի է ճնշում ակնկալել Կիևի վրա տարածքային պահանջների հարցով:
Պետդուման Դոնալդ Թրամփին կոչ է արել ճանաչել Ղրիմի ռուսական կարգավիճակը:
Ավելի վաղ ԱՄՆ-ում գնահատել էին Ուկրաինային բանակցությունների սեղանի շուրջ նստեցնելու Թրամփի հնարավորությունները: The Wall Street Journal թերթի սյունակագիրների կարծիքով՝ ամերիկացի նորընտիր առաջնորդը շանսեր ունի հավակնոտ օրակարգ իրականացնել իր դիրքերը կորցնող Կիևի ֆոնին։
Նմանատիպ հոդվածներ
BBC-ին անդրադարձել է Փաշինյան-Ալիև բանակցություններին
Հայաստանն ու Ադրբեջանը արագացված տեմպերով նախապատրաստվում են խաղաղության կնքմանը: Երկու կողմերն էլ Բաքվում ՄԱԿ-ի կլիմայա...
Ադրբեջանից և Հայաստանից մասնագետները համատեղ աշխատում են. ԱՄՆ դեսպան
Ադրբեջանից և Հայաստանից մի խումբ հիդրոլոգներ և ինժեներներ ԱՄՆ-ի աջակցությամբ համատեղ աշխատում են տարածաշրջանի սահմանային...
Կենտրոնի թաղապետարանում գործողություններ են իրականացվել, կան ձերբակալվածներ
Կենտրոն վարչական շրջանի աշխատակազմում կան ձերբակալվածներ: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանի խոսնակ Հայկ Կո...
Նման պահանջը փակուղի կմտցնի Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը. Փաշինյան
Ադրբեջանի պնդումները, թե ՀՀ Սահմանադրությունը պարունակում է տարածքային պահանջներ Ադրբեջանից, հիմնվում է այն փաստի վրա, թ...