Իրանից նշել են՝ ինչի են հանգեցրել Թրամփի քայլերը և խորհուրդ տվել
ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը պետք է հրաժարվի Իրանի նկատմամբ այն քաղաքականությունից, որը նա վարում էր Սպիտակ տանն իր առաջին պաշտոնավարման ընթացքում: Այս մասին հայտարարել է ռազմավարական հարցերով Իրանի փոխնախագահ Ջավադ Զարիֆը: Հայտնում է Ինտերֆաքսը։
Նրա խոսքով՝ նկատի ունի Իրանի վրա «առավելագույն» ճնշման քաղաքականությունը, որը Թրամփը սկսել է իրականացնել 2016 թվականի ընտրություններում հաղթելուց հետո: Զարիֆը հավելել է, որ նման գործողությունները հանգեցրել են նրան, որ Թեհրանն ակտիվացրել է ուրանի հարստացումը:
Նախօրեին The Wall Street Journal թերթը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնել էր, որ Թրամփը պաշտոնը ստանձնելուց հետո կտրուկ կխստացնի Իրանի, մասնավորապես՝ նավթային ոլորտի դեմ պատժամիջոցները:
Պարբերականը հիշեցրել է, թե ինչպես է իր առաջին նախագահական ժամկետի ընթացքում Թրամփը դուրս եկել Թեհրանի հետ վեց երկրների համաձայնագրից, որը հայտնի է որպես գործողությունների համատեղ համապարփակ ծրագիր, որի նպատակն էր սահմանափակել Թեհրանի միջուկային ծրագիրը՝ տնտեսական պատժամիջոցների վերացման դիմաց:
Սպիտակ տան աղբյուրները կարծում են, որ Թրամփը կշարունակի Իրանի նկատմամբ իր քաղաքականությունը:
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ-ում Ռուսաստանի դեսպանատունը հայտարարություն է տարածել
Հայաստանում Ռուսաստանի դեսպանատունը հայտարարություն է տարածել․«Այսօր լրանում է 2020 թվականի նոյեմբերի 9-ին Ադրբեջանի, Հա...
ՀՀ ԱԳՆ-ն՝ Վրաստանի նախագահի սկանդալային հրապարակման մասին
Հայաստանի ԱԳՆ-ն, ի պատասխան Sputnik Արմենիայի հարցման, մեկնաբանել է Վրաստանի նախագահի անձնական էջում սկանդալային վերահրա...
Բաքվից պայմանագրի չհամաձայնեցված կետերն են գաղտնազերծել. Երևանն արձագանքում է
Բաքվից խաղաղության պայմանագրի չհամաձայնեցված կետերն են գաղտնազերծել, Երևանը ո՛չ հերքում, ո՛չ հաստատում է դրանց իսկությու...
Դեսպանը՝ Զուրաբիշվիլիի՝ Լոռու վերաբերյալ աղմկահարույց հրապարակման մասին
Հայաստանում Վրաստանի դեսպան Գեորգի Շարվաշիձեն անընդունելի է համարել Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի քայլը, որը «Ֆե...