Վտանգները հասել են այնպիսի չափերի, որ մենք միայնակ չենք կարող հաղթահարել․ Էրդողան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ելույթ է ունեցել Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում կայացած «Եվրոպայի քաղաքական համայնքի գագաթնաժողովի» գլխավոր նիստի շրջանակներում։
Էրդողանն անդրադարձել է անվտանգային հարցերի և ընդգծել, որ դրանք միայն ռազմական սպառնալիքները, ահաբեկչական հարձակումները և հիբրիդային պատերազմների ռազմավարությունները չեն և ընդգծել է, որ այդ համատեքստում բոլորի վրա ազդում են կիբերհարձակումները, գաղթը, համաճարակները և այլն։
Հավելելով, որ Բուդապեշտում են քննարկելու Եվրոպայի բազմաճյուղ անվտանգային հարցերը, Էրդողանն ասել է․ «Մեր խաղաղությանը, կայունությանը և բարօրությանը սպառնացող վտանգների զգալի մասը հասել է այնպիսի չափերի, որոնք մենք միայնակ չենք կարող հաղթահարել»։
Այս համատեքստում Էրդողանն անդրադարձել է Թուրքիայի՝ Եվրամիությանը (ԵՄ) անդամակցելու գործընթացին և դժգոհել․ «Չկա ողջամիտ բացատրություն այն բանին, որ մայրցամաքի բարօրության և անվտանգության համար կարևոր նպաստ ունեցող Թուրքիայի նման թեկնածու երկրի անդամակցության հարցը տարիներ ի վեր խոչընդոտվում է»։
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ-ում Ռուսաստանի դեսպանատունը հայտարարություն է տարածել
Հայաստանում Ռուսաստանի դեսպանատունը հայտարարություն է տարածել․ «Այսօր լրանում է 2020 թվականի նոյեմբերի 9-ին Ադրբեջանի, Հ...
Բաքվից պայմանագրի չհամաձայնեցված կետերն են գաղտնազերծել. Երևանն արձագանքում է
Բաքվից խաղաղության պայմանագրի չհամաձայնեցված կետերն են գաղտնազերծել, Երևանը ո՛չ հերքում, ո՛չ հաստատում է դրանց իսկությու...
Դեսպանը՝ Զուրաբիշվիլիի՝ Լոռու վերաբերյալ աղմկահարույց հրապարակման մասին
Հայաստանում Վրաստանի դեսպան Գեորգի Շարվաշիձեն անընդունելի է համարել Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի քայլը, որը «Ֆե...
ՀՀ ԱԳՆ-ն՝ Վրաստանի նախագահի սկանդալային հրապարակման մասին
Հայաստանի ԱԳՆ-ն, ի պատասխան Sputnik Արմենիայի հարցման, մեկնաբանել է Վրաստանի նախագահի անձնական էջում սկանդալային վերահրա...