Թրամփի նոր ժամկետն Իրանի համար ամենածանր փորձությունը կլինի. CNN

ԱՄՆ նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը կարող է Իրանի Իսլամական Հանրապետության համար ամենամեծ փորձությունը դառնալ 1979 թվականից ի վեր: Այս մասին հայտնել Է CNN հեռուստաալիքը։


Ինչպես նշվում է նյութում, ԱՄՆ-ի նոր վարչակազմը Թեհրանի վրա «առավելագույն ճնշման» արշավ կիրականացնի, ինչը կարող է ուժեղացնել մեկուսացումը եւ խաթարել հանրապետության տնտեսությունը:


Թրամփի ընտրությունը կարող է նաև Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուին հնարավորություն տալ հարված հասցնել Իրանի միջուկային օբյեկտներին, նշում է CNN-ը:


Ավելի վաղ The Wall Street Journal թերթը տեղեկացրել էր, որ Թրամփը Սպիտակ տուն վերադառնալու դեպքում, հավանաբար, կվերադառնա Իրանի վրա ճնշում գործադրելու քաղաքականությանը:


ԱՄՆ-ում ընտրությունների քվեարկությունն ավարտվել է նոյեմբերի 6-ի առավոտյան: Արդյունքները դեռ պաշտոնապես չեն ամփոփվել, բայց, ըստ ամերիկյան լրատվամիջոցների, Թրամփն արդեն հավաքել է մոտ 300 ընտրական ձայն՝ անհրաժեշտ 270-ի դեպքում: Նա արդեն իրեն հայտարարել Է ԱՄՆ 47-րդ նախագահը։ Իշխող Դեմոկրատական կուսակցության թեկնածու Քամալա Հարիսն ընդունել է իր պարտությունը և Հանրապետականին անվանել ընտրված նախագահ: