Պարտությունից հետո Հարիսը հայտարարություն է արել
Կառավարող Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Քամալա Հարիսը կոչ է արել դեմոկրատներին ճանաչել նոյեմբերի 5-ին կայացած նախագահական ընտրությունների արդյունքները և հաստատել, որ շնորհավորել է հանրապետական Դոնալդ Թրամփին հաղթանակի կապակցությամբ: Համապատասխան հայտարարությունը նա արել է ելույթ ունենալով Վաշինգտոնի Հովարդի համալսարանում:
«Մենք պարտավոր ենք ճանաչել այս ընտրությունների արդյունքները։ Ավելի վաղ ես խոսեցի ընտրված նախագահ Թրամփի հետ և շնորհավորեցի նրան հաղթանակի կապակցությամբ: Ես նաև ասացի նրան, որ մենք կօգնենք նրան և իր թիմին անցումային շրջանում և կմասնակցենք իշխանության խաղաղ փոխանցմանը», - ասել է Հարիսը, ով պարտվել է նախագահական ընտրություններում։
Հարիսը 2021 թվականի հունվարից զբաղեցնում է ԱՄՆ փոխնախագահի պաշտոնը։
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ-ում Ռուսաստանի դեսպանատունը հայտարարություն է տարածել
Հայաստանում Ռուսաստանի դեսպանատունը հայտարարություն է տարածել․ «Այսօր լրանում է 2020 թվականի նոյեմբերի 9-ին Ադրբեջանի, Հ...
Դեսպանը՝ Զուրաբիշվիլիի՝ Լոռու վերաբերյալ աղմկահարույց հրապարակման մասին
Հայաստանում Վրաստանի դեսպան Գեորգի Շարվաշիձեն անընդունելի է համարել Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի քայլը, որը «Ֆե...
ԱՄՆ-ն Հայաստանին մղում է դեպի «ազգային ինքնասպանություն»․ ՌԴ ԱՀԾ
ԱՄՆ Պետդեպարտամենտը նկատելիորեն արագացրել է Հայաստանում քաղաքացիական հասարակության արևմտամետ կառույցների խթանման ուղղութ...
Բաքվից պայմանագրի չհամաձայնեցված կետերն են գաղտնազերծել. Երևանն արձագանքում է
Բաքվից խաղաղության պայմանագրի չհամաձայնեցված կետերն են գաղտնազերծել, Երևանը ո՛չ հերքում, ո՛չ հաստատում է դրանց իսկությու...