Նա ոչ մի դեպքում չի կարող լաց լինել․ Լուկաշենկո

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կարծում է, որ ԱՄՆ-ը դեռ չի հասունացել կին նախագահ ընտրելու համար: Ընտրություններում հաղթած Դոնալդ Թրամփին Բելառուսի առաջնորդը անվանել է հզոր քաղաքական գործիչ։


«Թրամփն, իհարկե, հզոր է։ Անկախ նրանից, թե ինչպես եմ ես վերաբերվում նրան, նա հիանալի է: Կրակում էին, սեղմում, ուզում էին նստեցնել, բայց նա բուլդոզերի պես քայլեց։ Դա նրա անձնական սխրանքն է՝ հանուն Ամերիկայի ժողովրդի։ Քամալան հերոսական կին է, նա լաց լինելու կարիք չունի։ Ամերիկան դեռ չի հասունացել կին ընտրելու համար: Նա քիթ քթի գնում էր այս բուլդոզերի հետ: Նա ոչ մի դեպքում չի կարող լաց լինել», - ասել Է Լուկաշենկոն։


Լուկաշենկոն հավելել է, որ Ամերիկան «հասունացել է սևամորթ նախագահ ընտրելու համար, բայց Ամերիկան դեռ չի հասունացել կին ընտրելու համար»: Նա նաև ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ դեմոկրատները պարտությունից հետո իրենց կողմնակիցներին չեն հորդորել դուրս գալ բողոքի ցույցերի: Դա, նրա խոսքով, գիտություն է նաեւ բելառուսական «փախչող» ընդդիմության համար։


«Պարտվեցինք, կշարունակենք աշխատել։ Դա դեմոկրատական կուսակցության կողմից լավ օրինակ է ամբողջ աշխարհի համար», - պարզաբանել Է նախագահը։


ԱՄՆ-ում ընտրությունների քվեարկությունն ավարտվել է նոյեմբերի 6-ի առավոտյան: Արդյունքները պաշտոնապես դեռ չեն ամփոփվել։ Թրամփն արդեն իրեն հայտարարել Է ԱՄՆ 47-րդ նախագահը։ Թրամփն արդեն շնորհավորանքներ է ստանում օտարերկրյա առաջնորդներից։