Կոստանյանը՝ ԱԳՆ-ում «վիզաների բիզնեսի» հետ կապված սկանդալի մասին
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանն ինքն է հաղորդում ներկայացրել դատախազություն նախարարության աշխատակցի վերաբերյալ, երբ տեղեկություններ է ստացել նրա, այսպես ասած, «վիզաների հնարավոր բիզնեսի մասին»։ Նա այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց կառավարության նիստից հետո։
«Նա իմ վարորդը չէր, այլ ԱԳՆ-ի, որը նախարարությունում աշխատել է նաև մինչև իմ ԱԳ նախարարի տեղակալ նշանակվելը»,- ասել է Կոստանյանը։
Ավելի վաղ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր ՀՀ արտաքին գործերի նախարարության սկանդալի մասին։ Ըստ թերթի՝ ՀՀ ԱԳՆ աշխատակից վարորդը, որը, ըստ քաղաքացիների վկայության, սպասարկել է փոխարտգործնախարար Վահան Կոստանյանին, մուտքի վիզաներ տրամադրելու օժանդակության համար գումար է վերցրել տարբեր մարդկանցից:
Կոստանյանի խոսքով՝ հաղորդումը ներկայացվել է սեպտեմբերի 14-ին, վարորդն աշխատանքից ազատվել է սեպտեմբերի 28-ին։
«Սակայն սեպտեմբերի 14-ից հետո նա այլևս ինձ չի սպասարկել»,- ընդգշել է նա։
Ինչպե՞ս է կարողացել նախարարության վարորդը «վիզաների բիզնես» անել։ Կոստանյանի խոսքով՝ վարույթ է նախաձեռնված, և ինքը հույս ունի, որ շուտով թե՛ ինքն անձամբ, թե՛ հանրությունը կիմանա, թե ինչպես է դա եղել։
Կոստանյանը նաև տեղյակ չէ՝ արդյոք աշխատակիցը հիմա երկրում է, թե փախուստի է դիմել։
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ-ում Ռուսաստանի դեսպանատունը հայտարարություն է տարածել
Հայաստանում Ռուսաստանի դեսպանատունը հայտարարություն է տարածել․ «Այսօր լրանում է 2020 թվականի նոյեմբերի 9-ին Ադրբեջանի, Հ...
Բաքվից պայմանագրի չհամաձայնեցված կետերն են գաղտնազերծել. Երևանն արձագանքում է
Բաքվից խաղաղության պայմանագրի չհամաձայնեցված կետերն են գաղտնազերծել, Երևանը ո՛չ հերքում, ո՛չ հաստատում է դրանց իսկությու...
Դեսպանը՝ Զուրաբիշվիլիի՝ Լոռու վերաբերյալ աղմկահարույց հրապարակման մասին
Հայաստանում Վրաստանի դեսպան Գեորգի Շարվաշիձեն անընդունելի է համարել Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի քայլը, որը «Ֆե...
ԱՄՆ-ն Հայաստանին մղում է դեպի «ազգային ինքնասպանություն»․ ՌԴ ԱՀԾ
ԱՄՆ Պետդեպարտամենտը նկատելիորեն արագացրել է Հայաստանում քաղաքացիական հասարակության արևմտամետ կառույցների խթանման ուղղութ...