Բայդենն անդրադարձել է Հարիսի պարտությանը
Փոխնախագահ Քամալա Հարիսը, որը չկարողացավ հաղթանակ տանել նախագահական ընտրություններում, կշարունակի պայքարը «նպատակասլաց, վճռական եւ ուրախությամբ»: Այս մասին ասել է գործող նախագահ Ջո Բայդենը։
«Արտակարգ հանգամանքներում նա հանդես եկավ եւ գլխավորեց պատմական ընտրարշավը, որը մարմնավորեց այն, ինչը հնարավոր է, երբ առաջնորդվում ես ուժեղ բարոյական կողմնացույցով եւ երկրի հստակ տեսլականով՝ ավելի ազատ, ավելի արդար եւ լի մեծ հնարավորություններով բոլոր ամերիկացիների համար»,- նշել է նա։
Բայդենը նշել է, որ Հարիսի ընտրությունը որպես փոխնախագահ համարում է «իր լավագույն որոշումը» 2020թ.։ Պետության ղեկավարը կարծում է, որ նա «կշարունակի լինել առաջնորդ, որին կձգտեն հավասարվել մեր երեխաները սերունդների ընթացքում, քանի որ նա իր հետքն է թողնում Ամերիկայի ապագայում»։
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ-ում Ռուսաստանի դեսպանատունը հայտարարություն է տարածել
Հայաստանում Ռուսաստանի դեսպանատունը հայտարարություն է տարածել․ «Այսօր լրանում է 2020 թվականի նոյեմբերի 9-ին Ադրբեջանի, Հ...
Դեսպանը՝ Զուրաբիշվիլիի՝ Լոռու վերաբերյալ աղմկահարույց հրապարակման մասին
Հայաստանում Վրաստանի դեսպան Գեորգի Շարվաշիձեն անընդունելի է համարել Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի քայլը, որը «Ֆե...
ԱՄՆ-ն Հայաստանին մղում է դեպի «ազգային ինքնասպանություն»․ ՌԴ ԱՀԾ
ԱՄՆ Պետդեպարտամենտը նկատելիորեն արագացրել է Հայաստանում քաղաքացիական հասարակության արևմտամետ կառույցների խթանման ուղղութ...
Բաքվից պայմանագրի չհամաձայնեցված կետերն են գաղտնազերծել. Երևանն արձագանքում է
Բաքվից խաղաղության պայմանագրի չհամաձայնեցված կետերն են գաղտնազերծել, Երևանը ո՛չ հերքում, ո՛չ հաստատում է դրանց իսկությու...