Զախարովան ծաղրել է, թե ինչպես է Զելենսկին շնորհավորել Թրամփին
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հեգնանքով մեկնաբանել է Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկու շնորհավորանքը հանրապետական Դոնալդ Թրամփին ԱՄՆ ընտրություններում նրա հաղթանակի կապակցությամբ՝ նշելով, որ Կիևը ցանկանում է հաճոյանալ և դեմոկրատներին, և հանրապետականներին: Համապատասխան հրապարակումը հայտնվել է Զախարովայի Telegram-ալիքում։
«Ինչպես ասում է ժողովրդական իմաստությունը, քնքուշ երեխան երկու մոր կաթ կուտի»,- գրել է նա։
Զախարովայի կարծիքով՝ Զելենսկին Թրամփին շնորհավորելուց հետո պետք է մակագրություն թողներ «Ձեր Վոլոդիմիր-Բուրիսմա-Զելենսկի» ստորագրությունը՝ հեգնելով Ուկրաինական նավթագազային Burisma ընկերության կապերը Ջո Բայդենի ընտանիքի հետ կապերի հետ։
Ապրիլին The New York Times-ը գրել էր, որ գլխավոր դրվագներից մեկը, որն ազդել է Ուկրաինայի նկատմամբ Թրամփի բացասական վերաբերմունքի վրա, 2019 թվականին Զելենսկու հեռախոսազանգի պատմությունն էր։ Զրույցի շրջանակներում Թրամփը Կիևից պահանջել է հետաքննել այն միջադեպը, երբ 2016 թվականին ԱՄՆ այն ժամանակվա փոխնախագահ Ջո Բայդենը ճնշում է գործադրել Ուկրաինայի վրա՝ նպատակ ունենալով դադարեցնել հետաքննությունը Ուկրաինական նավթագազային Burisma ընկերության դեմ, որը կապված է իր որդու՝ Հանթեր Բայդենի հետ։ Բայդենն այն ժամանակ պահանջում էր աշխատանքից ազատել դատախազին, որը հետաքննում էր Հանթերի գործը և նրա կապերը Burisma-ի հետ։
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ-ում Ռուսաստանի դեսպանատունը հայտարարություն է տարածել
Հայաստանում Ռուսաստանի դեսպանատունը հայտարարություն է տարածել․ «Այսօր լրանում է 2020 թվականի նոյեմբերի 9-ին Ադրբեջանի, Հ...
ԱՄՆ-ն Հայաստանին մղում է դեպի «ազգային ինքնասպանություն»․ ՌԴ ԱՀԾ
ԱՄՆ Պետդեպարտամենտը նկատելիորեն արագացրել է Հայաստանում քաղաքացիական հասարակության արևմտամետ կառույցների խթանման ուղղութ...
Բաքվից պայմանագրի չհամաձայնեցված կետերն են գաղտնազերծել. Երևանն արձագանքում է
Բաքվից խաղաղության պայմանագրի չհամաձայնեցված կետերն են գաղտնազերծել, Երևանը ո՛չ հերքում, ո՛չ հաստատում է դրանց իսկությու...
Դեսպանը՝ Զուրաբիշվիլիի՝ Լոռու վերաբերյալ աղմկահարույց հրապարակման մասին
Հայաստանում Վրաստանի դեսպան Գեորգի Շարվաշիձեն անընդունելի է համարել Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի քայլը, որը «Ֆե...