Շուրջ 50 արկ է արձակվել Իսրայելի ուղղությամբ. ՑԱԽԱԼ
Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) հայտնում է, որ Լիբանանի տարածքից շուրջ 50 արկ է արձակվել Իսրայելի հյուսիսային շրջանների ուղղությամբ։
«Վերին Գալիլեայի շրջանում որոշ ժամանակ առաջ հնչած օդային տագնապի ազդանշաններից հետո Լիբանանից մոտ 50 արկ է արձակվել», - ասվում է հաղորդագրության մեջ ։
Ըստ ՑԱԽԱԼ–ի` արկերի մի մասը կարողացել են որսալ, մյուսներն ընկել են բաց տարածքում։
Հիշեցնենք` Իսրայելը հոկտեմբերի 1-ից Լիբանանի հարավում ցամաքային գործողություն է իրականացնում «Հզբոլլահի» ուժերի դեմ և շարունակում հրթիռակոծել հարևան երկիրը, որտեղ արդեն ավելի քան 2 հազար մարդ է զոհվել, ավելի քան մեկ միլիոն անձ փախստական է դարձել: Չնայած կորուստներին (այդ թվում՝ հրամանատարական կազմում)` «Հզբոլլահը» ցամաքային մարտեր է մղում և չի դադարեցնում Իսրայելի տարածքի հրթիռակոծումը:
Իսրայելը նշում է, որ ռազմական արշավի գլխավոր նպատակն է պայմաններ ստեղծել հյուսիսի 60 հազար բնակիչների վերադարձի համար, որոնք մեկ տարի առաջ տարհանվել են «Հզբոլլահի» կողմից պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժմանն աջակցելու համար սկսված գնդակոծությունների պատճառով:
Իրավիճակը կրկին սրվեց սեպտեմբերի 17-ին և 18-ին Լիբանանի տարբեր շրջաններում կապի միջոցների զանգվածային պայթյուններից հետո, որոնց հետևանքով տասնյակ մարդիկ մահացան, շուրջ 3 հազար քաղաքացիներ վիրավորվեցին: Ավելի ուշ իսրայելական ավիացիան հարվածեց Բեյրութի հարավային արվարձանում գտնվող բնակելի շենքին, ինչի հետևանքով մահացավ ավելի քան 50 մարդ, այդ թվում՝ «Հզբոլլահի» հատուկ գործողությունների ուժերի հրամանատար Իբրահիմ Աքիլը:
Շիա զինյալներն ի պատասխան հարձակվեցին Իսրայելի ՌՕՈւ «Ռամաթ-Դավիդ» բազայի և Հայֆայի հյուսիսում գտնվող «Ռաֆայել» ռազմարդյունաբերական համալիրի վրա: Մի քանի հրթիռ պայթեց Հայֆայի բնակելի թաղամասերում։
Նմանատիպ հոդվածներ
Ռուսաստանը պատրաստվում է հարձակման. TWP
The Washington Post-ը հայտնում է, որ Ռուսաստանը Կուրսկի մարզում կենտրոնացրել է 50 հազարանոց խումբ, որում, իբր, կան Հյուս...
«Շատ շուտով Ուկրաինայում հրադադար կլինի». Լեհաստանի վարչապետի հայտարարությունը
Ուկրաինայում ռազմական գործողությունների ավարտի ամսաթիվը կարող է շատ արագ որոշվել այն բանից հետո, երբ Դոնալդ Թրամփն ստանձ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՀՀ ռազմական բյուջեն 2025թ-ին կկազմի ավելին, քան այս տարի է
2025 թվականի բյուջեի նախագծով կառավարությունը նախատեսել է ՊՆ-ին հատկացնել ավելի քան 664,7 մլրդ դրամ։ Այս մասին ԱԺ նիստին...
Իսրայելն ամեն պահի կարող է hшրձակվել Թուրքիայի վրա. ՊՆ նախարար
Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը մի շարք կարևոր հայտարարություններ է արել։ Այս մասին փոխանցում է erme...