Երևանի կենտրոնում դրիֆտ արած երիտասարդը հայտնաբերվել է
Երևան քաղաքի պարեկները նոյեմբերի 3-ի ժամը 15.45-ի սահմաններում Տիգրան Մեծի պողոտայի և Խանջյան փողոցի խաչմերուկում նկատել են, որ «ԲՄՎ»-ի վարորդը, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության և երթևեկության մյուս մասնակիցների նկատմամբ, մեքենան վարում է անկանոն կողասահքով (դրիֆտ):
Պարեկները Մարգարյան փողոցում 31-ամյա վարորդին հայտնաբերել և, մեքենայով հանդերձ, տեղափոխել են Կենտրոնական բաժին:
Մեքենան տեղափոխվել է բաժնի պահպանվող հատուկ տարածք: Կազմված փաստաթղթերն ուղարկվել են քննչական բաժին:
Նմանատիպ հոդվածներ
Շրջիկ «պասպորտի սեղանը» ծառայություններ կմատուցի Արագածոտնի մարզում
«ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը շրջիկ ձևաչափով ծառայություններ կմատուցի Արագածոտնի մարզում:ՆԳՆ Միգրացիայի...
911, 102, 103 հեռախոսահամարները չեն գործի. ինչպես քաղաքացին կարող է կանչ գրնցել
Կառավարության քննարկմանն է ներկայացվել նախագիծ, որով առաջարկվում է հաստատել ոստիկանության ոլորտի բարեփոխումներ իրականացմ...
Երևանի մետրոպոլիտենը հայտարարություն է տարածել
Այսօր, սոց ցանցերում մեր քաղաքացիները մետրոյի ուղևորափոխադրումների վերաբերյալ հրապարակումներ են անում և իրենց դժգոհությո...
1 բնակչի հաշվով քանի 100 դրամանոց կա. ԿԲ
Ներկայում շրջանառության մեջ շուրջ 3.46 մլրդ դրամի 100 դրամանոց մետաղադրամներ կան, այսինքն՝ 1 բնակչի հաշվով ավել քան 10 հ...