Զենքի էմբարգո` Իսրայելի դեմ. Թուրքիան դիմել է ՄԱԿ-ին
Թուրքիան նամակ է հանձնել ՄԱԿ-ին՝ Իսրայելի դեմ զենքի էմբարգո սահմանելու կոչով։ Այս մասին գրում է «Անադոլու»-ն` հղում տալով Թուրքիայի ԱԳՆ դիվանագիտական աղբյուրներին։
Նշվում է, որ փաստաթղթին աջակցել են ավելի քան 50 երկրներ և երկու միջազգային կազմակերպություն` Արաբական պետությունների լիգան և Իսլամական համագործակցության կազմակերպությունը:
Ավելի վաղ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի առաջարկով ՄԱԿ-ում համատեղ կոչով նախաձեռնություն էր ներկայացվել՝ միջազգային հանրության ուշադրությունը Իսրայելին զենքի և զինամթերքի վաճառքը դադարեցնելու հարցի վրա գրավելու նպատակով։
Նախաձեռնության նպատակն է կանխել Իսրայելի կողմից միջազգային իրավունքի, ներառյալ միջազգային մարդասիրական իրավունքի և մարդու իրավունքների խախտումները Պաղեստինի օկուպացված տարածքներում, հատկապես Գազայի հատվածում՝ դադարեցնելով Իսրայելին զենքի և զինամթերքի վաճառքը:
Նմանատիպ հոդվածներ
Արարատ Միրզոյանը COP-29-ի առաջին երկու օրերին կմեկնի Շվեդիա
Բաքվում կայանալիք Կլիմայական 29-րդ գագաթնաժողովին (COP-29) մասնակցելու հրավեր ստացած Հայաստանի արտգործնախարար Արարատ Միր...
Դոնալդ Թրամփը և Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Դոնալդ Թրամփը հինգշաբթի զանգահարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, հայտնում է Washington Pos...
Սալոմե Զուրաբիշվիլին չի ճանաչում խորհրդարանական ընտրությունների արդյունքները
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին չի ճանաչում խորհրդարանական ընտրությունների արդյունքները։ Այս մասին վրացի առաջնորդը...
Հայաստանը Ֆրանսիայում նոր դեսպան ունի
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով Հասմիկ Տոլմաջյանը հետ է կանչվել Ֆրանսիայի Հանրապետությունում և Մոնակոյի Իշխան...