Մայա Սանդուն հաղթում է Մոլդովայի նախագահական ընտրություններում
Մոլդովայի գործող նախագահ Մայա Սանդուն նախագահական ընտրությունների երկրորդ փուլում առաջատարն է (55,04%)։ Նրա մրցակից Ալեքսանդր Ստոյանոգլոն հավաքել է ձայների 44,96%-ը։ Այս մասին գրում է ТАСС-ը։
Նշվում է, որ այս տվյալները Մոլդովայի ԿԸՀ-ի կողմից հրապարակված քվեարկության նախնական արդյունքներն են՝ արձանագրությունների 98,92%-ի մշակումից հետո։
Մնում է հաշվել արտասահմանյան մի քանի ընտրատեղամասերի ձայները։ Բուն Մոլդովայում արձանագրությունների 100%-ը մշակվել է։
Ըստ ԿԸՀ-ի՝ երկրի ներսում բնակիչները հիմնականում քվեարկել են Ստոյանոգլոյի օգտին, որը հավաքել է 51,19%: Նա հաղթել է 36 մարզերից 19-ում։ Սանդուն ունի 48,81%:
Իր հերթին օտարերկրյա ընտրատեղամասերի արձանագրությունների 89,18%-ի մշակումից հետո Սանդուն առաջատարն է՝ 82,33% արդյունքով։ Ստոյանոգլոն ունի 17,67%։
Նմանատիպ հոդվածներ
Արարատ Միրզոյանը COP-29-ի առաջին երկու օրերին կմեկնի Շվեդիա
Բաքվում կայանալիք Կլիմայական 29-րդ գագաթնաժողովին (COP-29) մասնակցելու հրավեր ստացած Հայաստանի արտգործնախարար Արարատ Միր...
Դոնալդ Թրամփը և Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Դոնալդ Թրամփը հինգշաբթի զանգահարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, հայտնում է Washington Pos...
Սալոմե Զուրաբիշվիլին չի ճանաչում խորհրդարանական ընտրությունների արդյունքները
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին չի ճանաչում խորհրդարանական ընտրությունների արդյունքները։ Այս մասին վրացի առաջնորդը...
Հայաստանը Ֆրանսիայում նոր դեսպան ունի
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով Հասմիկ Տոլմաջյանը հետ է կանչվել Ֆրանսիայի Հանրապետությունում և Մոնակոյի Իշխան...