ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Լոռին` պատմական Վրաստա՞ն. Զուրաբիշվիլիի հրապարակումը
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին իր ֆեյսբուքյան անձնական էջով կիսվել է մի տուրիստական ընկերության հրապարակումով, որտեղ նոյեմբերի 10-ին զբոսաշրջիկներին հրավիրում է այցելել «պատմական Վրաստանի Լոռու մարզ» և առաջարկում է զբոսաշրջիկներին «վերհիշել և հարգել մշտական, միստիկական Մեծ Վրաստանը»։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Վրաստանի հայ համայնք» ՀԿ-ի նախագահ Արթուր Միրզոյանը:
«Այս անգամ պետք է անդրադառնամ Սալոմե Զուրաբիշվիլու անձնական էջով (ոչ պաշտոնական) կիսված մի տուրիստական ընկերության անձնական հրապարակմանը, որտեղ սույն թվականի, նոյեմբերի 10-ին ընկերությունը հրավիրում է զբոսաշրջիկներին այցելել «պատմական Վրաստանի Լոռու մարզ» և առաջարկում է զբոսաշրջիկներին «վերհիշել և հարգել մշտական, միստիկական Մեծ Վրաստանը»։ Հայտարարությունից նաև պարզ է դառնում, որ այս ընկերությունը պարբերաբար նախաձեռնում է նման «պատմական զբոսաշրջություններ»։ Այս ամենին միանշանակ ուշադրություն չէի դարձնի, եթե այս ամենով չկիսվեր Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին իր անձնական էջում (որը շատերը շփոթում են, որպես պաշտոնական էջ, այստեղ տեղադրում եմ ևս մեկ ապացույց, FactCheck.ge-ի նյութի հղումը, որտեղ նույնպես այս էջը նշվում է որպես նախագահի անձնական էջ https://factcheck.ge/.../42492-socialur-qselshi-salome... , բայց իմ խորը համոզմամբ, բոլոր նրանց ովքեր նման միջոցառումներ են կազմակերպում և ովքեր զբոսաշրջիկներին ուղեկցում են և չգիտենք, թե ինչ պատմություններ են պատմում, մուտքը Հայաստան պետք է արգելվի, քանի, որ դա բերում է հայատյացությանը, որին մենք դիմակայում ենք Վրաստանում։

Ավելի ուշ տուրիստական ընկերությունը ջնջել էր աղմկահարուց հայտարարությունը իր ֆեյսբուքյան էջից, իսկ Վրաստանի նախագահը՝ ոչ:


Մի քանի օր առաջ երբ նախագահը Associated Press- ի հետ հարցազրույցում հայտարարեց, որ ընտրությունները կեղծվել են և տարածելով սուտ տեղեկություն օգտագործելով «հայկական կարուսել» արտահայտությունը, ինչը վրդովմունք առաջացրեց ինչպես Վրաստանում բնակվող որոշ հայերի մոտ, նույնպես էլ Հայաստանում և սփյուռքում։ Հաշվի առնելով, ներկա ետընտրական իրավիճակը Վրաստանում, անձամբ ես որոշեցի զերծ մնալ նախագահի հայտարարությանը որակավորում տալուց, բայց երբ երկրի նախագահը կիսում է նման գաղափարներ և ավելին՝ իրեն թույլ է տալիս կիսվել երկրի նախագահին ոչ վայել հրապարակումով, դա առաջացնում է արդար վրդովմունք և ծագում են մի շարք հարցեր»,- գրել է նա։
Նմանատիպ հոդվածներ
Արարատ Միրզոյանը COP-29-ի առաջին երկու օրերին կմեկնի Շվեդիա
Բաքվում կայանալիք Կլիմայական 29-րդ գագաթնաժողովին (COP-29) մասնակցելու հրավեր ստացած Հայաստանի արտգործնախարար Արարատ Միր...
Դոնալդ Թրամփը և Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Դոնալդ Թրամփը հինգշաբթի զանգահարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, հայտնում է Washington Pos...
Սալոմե Զուրաբիշվիլին չի ճանաչում խորհրդարանական ընտրությունների արդյունքները
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին չի ճանաչում խորհրդարանական ընտրությունների արդյունքները։ Այս մասին վրացի առաջնորդը...
Հայաստանը Ֆրանսիայում նոր դեսպան ունի
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով Հասմիկ Տոլմաջյանը հետ է կանչվել Ֆրանսիայի Հանրապետությունում և Մոնակոյի Իշխան...