Էրդողանը խոսել է «դարի ամենադաժան ցեղասպանություններից» մեկի մասին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեղադրել Է Իսրայելին Գազայի հատվածում այս դարի ամենադաժան ցեղասպանություններից մեկը կատարելու մեջ: Նրա խոսքով՝ անցած տարվա հոկտեմբերից Իսրայելի ագրեսիվ գործողությունների հետևանքով զոհվել է մոտ 50 հազար մարդ:
«Մեր հարյուրամյակի ամենադաժան ցեղասպանություններից մեկը տեղի է ունենում Գազայի հատվածում», – հայտարարել Է Էրդողանը։
Էրդողանն ընդգծել է, որ Գազայի և Լիբանանի դեմ Իսրայելի ագրեսիային պատասխանելու համար անհրաժեշտ է Պաղեստինի ճանաչումը հնարավորինս մեծ թվով պետությունների կողմից: Նա նաև կոչ է արել իսլամական աշխարհին մի կողմ դնել տարաձայնությունները և աջակցել Պաղեստինի և Լիբանանի ժողովուրդներին իրենց պայքարում:
Թուրքիայի նախագահը հիշեցրել է, որ իր երկիրը դադարեցրել է առևտուրն Իսրայելի հետ և միացել ՄԱԿ-ի Միջազգային դատարանում Իսրայելի դեմ ՀԱՀ-ի հայցին: Թուրքիան նաև ճգնաժամի սկզբից ի վեր Եգիպտոսի տարածքով տարածաշրջան է ուղարկել ավելի քան 85 հազար տոննա հումանիտար օգնություն:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին կոչ է արել զենքի էմբարգո սահմանել Իսրայելի դեմ: Էրդողանը ԱՄՆ-ին մեղադրել է Մերձավոր Արևելքում ահաբեկիչներին աջակցելու մեջ Նա նաև Իսրայելի ստեղծումը պաղեստինցիների համար աղետ է անվանել։
Նմանատիպ հոդվածներ
«Բավական երկար խոսակցություն»․ Սիմոնյանը մանրամասնում է Փաշինյան-Ալիև հանդիպումը
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Կազանում Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպմանն ու ձ...
ՀՀ-ում Ռուսաստանի դեսպանատունը հայտարարություն է տարածել
Հայաստանում Ռուսաստանի դեսպանատունը հայտարարություն է տարածել․ «Այսօր լրանում է 2020 թվականի նոյեմբերի 9-ին Ադրբեջանի, Հ...
Կանոնակարգն ուժի մեջ մտավ․ հայ–ադրբեջանական սահմանին հանդիպում է տեղի ունեցել
2024թ. նոյեմբերի 1-ին Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետությ...
ԱՄՆ-ն Հայաստանին մղում է դեպի «ազգային ինքնասպանություն»․ ՌԴ ԱՀԾ
ԱՄՆ Պետդեպարտամենտը նկատելիորեն արագացրել է Հայաստանում քաղաքացիական հասարակության արևմտամետ կառույցների խթանման ուղղութ...