ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ամենաթողություն՝ Հյուսիսային պողոտայում
Հոկտեմբերի 31-ին սոցցանցում տարածվել էր տեսանյութ, որում «ԲՄՎ»-ի վարորդը, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ, նաև իրավական և բարոյական նորմերի նկատմամբ ցուցադրական արհամարհական վերաբերմունք դրսևորելով` Հյուսիսային պողոտայում մեքենան վարել է հետիոտնի համար նախատեսված հատվածով:
Ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողների ու մայրաքաղաքի պարեկների ձեռնարկած համատեղ միջոցառումների արդյունքում պարզվել է, որ «ԲՄՎ»-ն պատկանում է Երևանի Լենինգրադյան փողոցի բնակիչ 19-ամյա մի երիտասարդի:
Փաստի առթիվ նույն օրը նախաձեռնվել է քրեական վարույթ` խուլիգանության հատկանիշներով:
Կենտրոնականի քրեական հետախույզների ձեռնարկած հետագա միջոցառումների և բացատրական աշխատանքի արդյունքում երիտասարդն իր վարած «ԲՄՎ»-ով ներկայացել է բաժին ու ձերբակալվել, իսկ մեքենան տեղափոխվել է բաժնի պահպանվող հատուկ տարածք: Հանգամանքները պարզվում են:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Թեժ իրավիճակ․ ինչպես է Լազարևն օգնում, որ հայ մասնակիցը ևս հաղթի
«Ну ка все вместе» նախագծի հատուկ թողարկման ժամանակ անսպասելի իրավիճակ է տեղի ունեցել: Թողարկման հյուրն էր կոմպոզիտոր և...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կայարաններում կոլապս է․ Մետրոպոլիտենի պարզաբանումը
Նման տեսարան մեկ էլ 90-ականների բլոկադայի ժամանակ եմ հիշում, երբ այլ տրանսպորտ չկար։ Այս մասին իր էջում գրել է Երեւանի ա...
«Սառը նոյեմբեր»․ Սուրենյանը՝ սպասվող եղանակի մասին
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ը տեղեկացնում է․ Նոյեմբերին օդի ամսական միջին ջերմաստիճանը հանրապետությա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Քաղաքապետարանից հայտարարություն են տարածել ուղեվճարի վերաբերյալ
Նոյեմբերի 1-ից հասարակական տրանսպորտից, մասնավորապես՝ MAN, ZhongTong և GazelCity մակնիշի փոխադրամիջոցներից օգտվելիս պարտ...