«Քամալան հիմար է, անփորձ, կառավարելի». Մեդվեդև
Քամալա Հարիսը ԱՄՆ նախագահական ընտրություններում հաղթելու դեպքում ինքնուրույն կառավարիչ չի դառնա, կարծում է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը:
«Քամալան հիմար է, անփորձ, կառավարելի և կվախենա շրջապատում բոլորից։ Կկառավարեն կարեւորագույն նախարարների եւ օգնականների սինկլիտը, ինչպես նաեւ անուղղակիորեն՝ Օբամայի ընտանիքը»,-գրել է քաղաքական գործիչը Telegram-ի իր ալիքում։ Տեղեկատվությունը փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Նա նշել է, որ Ռուսաստանի համար նոյեմբերի 5-ին կայանալիք ԱՄՆ նախագահի ընտրությունները ոչինչ չեն փոխի, քանի որ երկու թեկնածուների դիրքորոշումներն ամբողջությամբ արտացոլում են Ռուսաստանի պարտության անհրաժեշտության մասին երկկուսակցական կոնսենսուսը: Մեդվեդևի կարծիքով ՝ նշանակություն կունենա միայն այն, թե որքան գումար Սպիտակ տան նոր ղեկավարը կնետի «ուրիշի հեռավոր պատերազմի տակ»։
Նմանատիպ հոդվածներ
Ամեն ինչ կարող է տխուր ավարտվել, ընդհուպ մինչև մահ. Մեդվեդև
Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը կարող է կրկնել սպանված ամերիկացի առաջնորդ Ջոն Քենեդիի...
Այս պետության գլխին կանգնած է ոչ լեգիտիմ անձ. Մեդվեդև
Ցանկացած նոր մայդան կսկսի մահապատժի ենթարկել Ուկրաինայի նախկին ղեկավարությանը, այժմ այնտեղ երկրի ղեկավարը ոչ լեգիտիմ անձ...
Իրանը լուրջ հարված կհասցնի Իսրայելին և ԱՄՆ-ին. Խամենեի
Իրանը լուրջ հարված կհասցնի Իսրայելին և ԱՄՆ-ին՝ ի պատասխան Թեհրանի և Մերձավոր Արևելքում Իսլամական դիմադրության ուժերի նկա...
Հենց սկզբից մենք վճռականորեն աջակցում էինք հրադադարին. Թուրքիայի ԱԳՆ
Իսրայելի ագրեսիվ գործողությունները տարածաշրջանում ԱՄՆ նախագահական ընտրություններից հետո կարող են ուժեղանալ։ Եթե երկիրը փ...