ԱՄՆ ԶՈւ Գլխավոր հրամանատարության ղեկավարի նկատմամբ հետաքննություն է սկսվել. AP
ԱՄՆ պաշտպանության նախարարության քննիչները հետաքննություն են սկսել երկրի Զինված ուժերի Գլխավոր հրամանատարության ղեկավար Մայքլ Կուրիլլայի նկատմամբ: Այս մասին հաղորդում է Associated Press–ը՝ հղում տալով աղբյուրներին: Գեներալին կասկածում են մեկ այլ զինծառայողի հրելու մեջ:
Ինչպես հայտնում է Military.com-ը, միջադեպը տեղի է ունեցել սեպտեմբերի սկզբին Իսրայել մեկնող C-17 Globemaster III ռազմատրանսպորտային ինքնաթիռում: Գեներալն այն ժամանակ իբր դժգոհ է եղել կապի խնդիրներից։ Նա վիճաբանության մեջ է մտել անձնակազմի անդամների հետ և հրել նրանցից մեկին։
Գեներալը դեռ գլխավորում է հրամանատարությունը, որի օպերատիվ պատասխանատվության ոլորտն ընդգրկում է առաջին հերթին Մերձավոր Արևելքը։
ԱՄՆ բանակի քննչական բաժինը հայտնել է, որ «տեղյակ է ենթադրյալ միջադեպի մասին և ներկայումս ուսումնասիրում է այն»: Նշված ստորաբաժանումը The Washington Post-ի լրագրողներին հաստատել է, որ վարույթը վերաբերում է Կուրիլլային։
Նմանատիպ հոդվածներ
Սալոմե Զուրաբիշվիլին չի ճանաչում խորհրդարանական ընտրությունների արդյունքները
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին չի ճանաչում խորհրդարանական ընտրությունների արդյունքները։ Այս մասին վրացի առաջնորդը...
Հայաստանը Ֆրանսիայում նոր դեսպան ունի
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով Հասմիկ Տոլմաջյանը հետ է կանչվել Ֆրանսիայի Հանրապետությունում և Մոնակոյի Իշխան...
Արարատ Միրզոյանը COP-29-ի առաջին երկու օրերին կմեկնի Շվեդիա
Բաքվում կայանալիք Կլիմայական 29-րդ գագաթնաժողովին (COP-29) մասնակցելու հրավեր ստացած Հայաստանի արտգործնախարար Արարատ Միր...
Դոնալդ Թրամփը և Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Դոնալդ Թրամփը հինգշաբթի զանգահարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, հայտնում է Washington Pos...