Վրաստանի ժողովուրդը ցանկանում է նորմալ հարաբերություններ ունենալ Ռուսաստանի հետ. Մեդվեդև
Ընտրություններում իշխող «Վրացական երազանք» կուսակցության հաղթանակը վկայում է այն մասին, որ Վրաստանի ժողովուրդը ցանկանում է Ռուսաստանի հետ նորմալ տնտեսական հարաբերությունների զարգացում, ասել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։
RT-ին տված հարցազրույցում Մեդվեդևն ասել է, որ ընտրություններում այս կուսակցության հաղթանակը նշանակում է, որ Վրաստանում ժողովուրդը պրագմատիկ է և չի ցանկանում 2008 թվականի դեպքերի կրկնություն։
Հոկտեմբերի 26-ին Վրաստանում տեղի են ունեցել խորհրդարանական ընտրություններ։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը, որը հանդես է գալիս Ռուսաստանի հետ հարաբերությունների պահպանման և հակառուսական պատժամիջոցների դեմ, ստացել է ձայների 53,93%-ը։
«Նրանք ցանկանում է նորմալ տնտեսական հարաբերություններ զարգացնել Ռուսաստանի Դաշնության հետ»,- ասել է Մեդվեդևը։
Նմանատիպ հոդվածներ
«Վրացական երազանքը» հավաքեց 53% -ից ավել ձայներ
Ձայների 70,91%-ը հաշվելուց հետո Վրաստանի ընտրություններում հաղթում է իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը։ Ընդդիմադի...
ԱՄՆ-ն հայտարարել է թե որ դեպքում կաջակցի Զելենսկուն
ԱՄՆ իշխանությունները կաջակցեն Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին, եթե նա ցանկանա խաղաղ բանակցություններ վարել Ռուսաս...
Վրաստանի ԿԸՀ-ն թարմացված տվյալներ է հայտնել
Վրաստանի ԿԸՀ-ն թարմացված տվյալներ է հրապարկել ըստ որի քվեաթերթիկների 68,69 տոկոսի մշակման արդյունքներով իշխող «Վրացական...
Մեր Ալբերտի լուսանկարը հայտնվել է ադրբեջանական թերթի առաջին էջին
Պատմական գիտությունների դոկտոր, Ցեղասպանության թանգարան ինստիտուտի նախկին տնօրեն Հայկ Դեմոյանը գրում է.«Ալբերտի լուսանկա...