Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի
Հայաստանի Հանրապետության տարածքում նոյեմբերի 1-2-ին, 3-ի գիշերը, 5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 3-ի ցերեկը, 4-ին հանրապետության առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային գոտիներում ձյան տեսքով։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 3-ի և 4-ի ցերեկը աստիճանաբար կնվազի 3-6, նոյեմբերի 4-5-ի գիշերը` ևս 2-4 աստիճանով։ Քամին հարավարևմտյան է՝ 2-5 մ/վ արագությամբ։
Երևան քաղաքում ևս նոյեմբերի 1-2-ին, 5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 3-ի երեկոյան ժամերին, 4-ի գիշերը հնարավոր է կարճատև անձրև։
Մայրաքաղաքում նոյեմբերի 1–ի ցերեկը կլինի +16...+18 աստիճան, իսկ երեկոյան ժամերին կգրանցվի 8-10 աստիճան տաքություն։
Նմանատիպ հոդվածներ
Երևանի մետրոպոլիտենը հայտարարություն է տարածել
Այսօր, սոց ցանցերում մեր քաղաքացիները մետրոյի ուղևորափոխադրումների վերաբերյալ հրապարակումներ են անում և իրենց դժգոհությո...
1 բնակչի հաշվով քանի 100 դրամանոց կա. ԿԲ
Ներկայում շրջանառության մեջ շուրջ 3.46 մլրդ դրամի 100 դրամանոց մետաղադրամներ կան, այսինքն՝ 1 բնակչի հաշվով ավել քան 10 հ...
Ինչ փուլերով է անցնելու ՀՀ-ն ԵՄ վիզաների ազատականացման ճանապարհին․ մանրամասներ
Հայաստանը և Եվրոպական Միությունը 2025 թվականի սեպտեմբերի 9-ին հայտարարեցին ՀՀ քաղաքացիների համար Եվրամիության վիզաների ա...
Արմավիրում գրանցվել է առաջին ցրտահարությունը
Շաբաթվա ընթացքում որոշ լեռնային շրջաններում շարունակվել է հնդավորների, կաղամբի և կարտոֆիլի բերքահավաքը:Լեռնային շրջաններ...