Յոթ երկրներ դիմել են ՄԱԿ-ին՝ Հյուսիսային Կորեայի արձակած հրթիռների պատճառով
Մեծ Բրիտանիան, Մալթան, Սլովենիան, ԱՄՆ–ն, Ֆրանսիան, Հարավային Կորեան և Ճապոնիան դիմել են նոյեմբերի 4-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ անցկացնելու խնդրանքով՝ կապված ԿԺԴՀ–ի կողմից հրթիռի արձակման հետ։ Այս մասին ТАСС-ին հայտնել է համաշխարհային կազմակերպության աղբյուրը։
Այս թեմայով հանդիպում անցկացնելու որոշումը կկայացնի ՄԱԿ-ում Մեծ Բրիտանիայի մշտական ներկայացուցչությունը, որը նոյեմբերին կստանձնի Անվտանգության խորհրդի նախագահությունը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ԿԺԴՀ-ն բալիստիկ հրթիռ է արձակել, որի թռիչքը ամենաերկարն է եղել բոլոր արձակումների ընթացքում և կազմել է գրեթե մեկուկես ժամ:
Նմանատիպ հոդվածներ
Սալոմե Զուրաբիշվիլին չի ճանաչում խորհրդարանական ընտրությունների արդյունքները
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին չի ճանաչում խորհրդարանական ընտրությունների արդյունքները։ Այս մասին վրացի առաջնորդը...
Հայաստանը Ֆրանսիայում նոր դեսպան ունի
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով Հասմիկ Տոլմաջյանը հետ է կանչվել Ֆրանսիայի Հանրապետությունում և Մոնակոյի Իշխան...
Նիկոլ Փաշինյանը մեկնել է ՌԴ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային մեկօրյա այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն: Այս մասին տեղեկացնում է Կառավարությ...
ՀՀ ԱԳՆ–ն՝ Անկարայում տեղի ունեցած ահաբեկչության մասին
Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը դատապարտել է Անկարայի թուրքական TUSAŞ ավիատիեզերական կորպորացիայի գործարանում...