ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ցեղասպանության ճանաչումն առաջնային չէ նաև Պապաոյանի համար
Հայաստանի համար թիմ մեկ առաջնահերթությունը տնտեսության զարգացումն է։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 31-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ անդրադառնալով ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի այն հայտարարությանը, որ Հայաստանի համար թիմ մեկ առաջնահերթությունը Ցեղասպանության ճանաչումը չէ։
«Ցավոք, երկար ժամանակ տնտեսությունը, ներդրումները, արտաքին քաղաքական բլոկի համար չեն եղել առաջնահերթություն։ Բազմաթիվ դեսպանների հետ հանդիպման հիմնական օրակարգային հարցը իրենց երկրի և Հայաստանի առևտրատնտեսական հարաբերությունների զարգացումն է։ Ավտանգային հարցը լուծվում է այն ժամանակ, երբ տնտեսությունը զարգանում է։ Ոչ մի հարց չի լուծվի, այդ թվում՝ ձեր նշած հարցերը, քանի դեռ տնտեսությունը պատշաճ մակարդակի վրա չէ։ Երբ տնտեսության հարցը լուծվում է, ինքն իր հետ լուծում է անվտանգային հարցերը, մշակույթի ու կրթության հարցերն է լուծում, առողջապահության հարցն էլ է լուծում, մեր երկրի միջազգային դիրքի հարցն էլ է լուծվում։ Տնտեսություն, տնտեսություն, տնտեսություն և ոչ մի ուրիշ պրոբլեմ»,- նշեց նախարարը։
Պապոյանի խոսքով՝ այդ տրամաբանությամբ իրենք հաջողել են, ունեն տնտեսական աճ. «2022 թվականին ունեցել ենք 12,7 տոկոս տնտեսական աճ, 2023-ին՝ 8,3 տոկոս տնտեսական աճ, 2024 թվականի առաջին կիսամյակում՝ 6,5 տոկոս տնտեսական աճ։ Մեր նախընտրական ծրագրերում նշված միջինում 7 տոկոս տնտեսական աճի նախատեսումից այժմ առաջ ենք»։