Սուրեն Պապաիկյանը` բանակում մահվան դեպքերի մասին
«Չէի ցանկանա զինված ուժերում ցավալի դեպքերը վերածել վիճակագրության». այսօր խորհրդարանում «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանի հարցին ի պատասխան՝ ասաց պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։
Թովմասյանը պնդեց, սակայն, որ որքան էլ չցանկանան թվեր հնչեցնել, այդ վիճակագրությունը նախարարությունը հրապարակում է, ապա նշեց, որ ցանկանում է իմանալ հստակ ռազմավարությունը, որն առկա է այս թվերի սալդոն փոխելու համար։
Նախարարն ասաց՝ վիճակագրության չենք վերածում, բայց չենք կարող նշված թվերը բացվածքով չնայել. «ԶՈւ ոչ մարտական կորուստների թվում գրանցվում են նաև նրանք, որոնք, զինծառայության մեջ գտնվելով, քաղաքացիական կյանքում՝ տանը, ճանապարհին, տարբեր միջադեպերի արդյունքում կարող են մահանալ։ Մեր մարտահրավերն այս շարքում ինքնասպանությունները, ինքնասպանության հասցնելու դեպքերը և սպանություններն են»։
Նմանատիպ հոդվածներ
Երևանի մետրոպոլիտենը հայտարարություն է տարածել
Այսօր, սոց ցանցերում մեր քաղաքացիները մետրոյի ուղևորափոխադրումների վերաբերյալ հրապարակումներ են անում և իրենց դժգոհությո...
1 բնակչի հաշվով քանի 100 դրամանոց կա. ԿԲ
Ներկայում շրջանառության մեջ շուրջ 3.46 մլրդ դրամի 100 դրամանոց մետաղադրամներ կան, այսինքն՝ 1 բնակչի հաշվով ավել քան 10 հ...
Ինչ փուլերով է անցնելու ՀՀ-ն ԵՄ վիզաների ազատականացման ճանապարհին․ մանրամասներ
Հայաստանը և Եվրոպական Միությունը 2025 թվականի սեպտեմբերի 9-ին հայտարարեցին ՀՀ քաղաքացիների համար Եվրամիության վիզաների ա...
Արմավիրում գրանցվել է առաջին ցրտահարությունը
Շաբաթվա ընթացքում որոշ լեռնային շրջաններում շարունակվել է հնդավորների, կաղամբի և կարտոֆիլի բերքահավաքը:Լեռնային շրջաններ...