Մենք լուրջ վնաս ենք հասցրել նրանց. Նեթանյահու
Իսրայելը կարողացավ զգալի վնաս հասցնել Իրանի պաշտպանական համակարգերին և հրթիռների արտադրության օբյեկտներին։ Այսպիսի հայտարարություն է արել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն՝ Կնեսետի (խորհրդարանի) ձմեռային նստաշրջանի բացման ժամանակ։
«Մենք լուրջ վնաս ենք հասցրել Իրանի պաշտպանական համակարգերին և հրթիռներ արտադրելու նրա կարողությանը, մենք հարձակվել ենք արդյունաբերական գործարանների վրա և իրական վնաս ենք հասցրել դրանց»,- ասել է Նեթանյահուն։ Նրա խոսքով, «Իսրայելի երկարաժամկետ ռազմավարությունը իրանական չարիքի առանցքը քանդելն է», ինչպես նաև «Թեհրանին միջուկային զենք ձեռք բերել թույլ չտալը»։
Վարչապետի ելույթը հեռարձակվել է Կնեսետի կայքում։
Հոկտեմբերի 26-ին Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարեց, որ հարվածներ է հասցնում Իրանի ներսում գտնվող ռազմական օբյեկտներին՝ ի պատասխան «բազմաթիվ շարունակական հարձակումների»։ Իրանի հակաօդային պաշտպանության ուժերի հայտարարության համաձայն՝ Իլամ, Թեհրան և Խուզեստան նահանգներում հարված են հասցրել ռազմական օբյեկտների վրա, սակայն վնասը սահմանափակ է։
Ավելի վաղ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ, Զինված ուժերի էլիտար ստորաբաժանումներ) հրամանատար Հոսեյն Սալամին խոստացել է, որ Իսրայելը կբախվի «իր համար անպատկերացնելի հետևանքների»՝ հանրապետության տարածքին հարվածներ հասցնելու համար։
Նմանատիպ հոդվածներ
Սալոմե Զուրաբիշվիլին չի ճանաչում խորհրդարանական ընտրությունների արդյունքները
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին չի ճանաչում խորհրդարանական ընտրությունների արդյունքները։ Այս մասին վրացի առաջնորդը...
Հայաստանը Ֆրանսիայում նոր դեսպան ունի
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով Հասմիկ Տոլմաջյանը հետ է կանչվել Ֆրանսիայի Հանրապետությունում և Մոնակոյի Իշխան...
ՀՀ ԱԳՆ–ն՝ Անկարայում տեղի ունեցած ահաբեկչության մասին
Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը դատապարտել է Անկարայի թուրքական TUSAŞ ավիատիեզերական կորպորացիայի գործարանում...
Նիկոլ Փաշինյանը մեկնել է ՌԴ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային մեկօրյա այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն: Այս մասին տեղեկացնում է Կառավարությ...