Սաակաշվիլին կոչ է անում բոյկոտել խորհրդարանի աշխատանքը և բողոքի ցույցեր անել
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին կոչ է արել բոյկոտել խորհրդարանի աշխատանքը և բողոքի ցույցեր անել։ Այս մասին գրում է News.ru–ն:
«...Հիմա մեծ բողոքի ցույցերի ժամանակն է աշխարհին ցույց տալու, որ մենք պայքարում ենք ազատության համար, և որ մենք անարդարություննը չհանդուրժող ժողովուրդ ենք։ Շատ քիչ ժամանակ կա»,- գրել է Սաակաշվիլին սոցցանցերում։
Ընդդիմադիր կուսակցությունները, որոնք համաձայն չեն ընտրությունների արդյունքների հետ և «Վրացական երազանքին» մեղադրում են լայնածավալ կեղծիքների մեջ, հրաժարվում են պատգամավորական մանդատներից և պետական ֆինանսավորումից։
Նախագահ Զուրաբիշվիլին նույնպես հրաժարվել է ճանաչել ընտրությունների արդյունքները։ Մեկ ժամից էլ նա իր առաջին հայտարարությունը կանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների վերաբերյալ։
Կառավարության շենքի մոտ հավաքվել է մոտ երկու տասնյակ մարդ՝ նրանք կանգնած են Միխեիլ Սաակաշվիլիի դիմանկարով և ծածանում են Եվրամիության, Ուկրաինայի և Վրաստանի դրոշները։ Նրանք նաև հակառուսական կարգախոսներ են վանկարկում և պահանջում Սաակաշվիլիի ազատությունը, տեղից հայտնում է AiF-ի հատուկ թղթակից Սերգեյ Լեոնովը։
2012 թվականին իշխանության կորստից հետո Վրաստանի նախկին նախագահի կուսակցությունն առաջին անգամ խորհրդարանական ընտրություններում զբաղեցրել է միայն երրորդ տեղը։
Բողոքի ակցիան ընթանում է հանգիստ՝ ոստիկանությունը դեռ ոչ ոքի բերման չի ենթարկել։
Նմանատիպ հոդվածներ
Սալոմե Զուրաբիշվիլին չի ճանաչում խորհրդարանական ընտրությունների արդյունքները
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին չի ճանաչում խորհրդարանական ընտրությունների արդյունքները։ Այս մասին վրացի առաջնորդը...
Հայաստանը Ֆրանսիայում նոր դեսպան ունի
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով Հասմիկ Տոլմաջյանը հետ է կանչվել Ֆրանսիայի Հանրապետությունում և Մոնակոյի Իշխան...
ՀՀ ԱԳՆ–ն՝ Անկարայում տեղի ունեցած ահաբեկչության մասին
Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը դատապարտել է Անկարայի թուրքական TUSAŞ ավիատիեզերական կորպորացիայի գործարանում...
Նիկոլ Փաշինյանը մեկնել է ՌԴ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային մեկօրյա այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն: Այս մասին տեղեկացնում է Կառավարությ...