ՄԱԿ-ի ԱԽ–ն Իրանում Իսրայելի հարվածների վերաբերյալ նիստ կանցկացնի
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը երկուշաբթի Երևանի ժամանակով ժամը 23:00-ին նիստ կանցկացնի՝ կապված Իրանին ուղղված Իսրայելի հարվածի հետ, հայտարարել է Կազմակերպությունում Շվեյցարիայի առաքելությունը:
«Երկուշաբթի՝ հոկտեմբերի 28-ին, ժամը 15.00-ին (Երևանի ժամանակով 23:00-ին)»,- լրագրողներին հայտնել են առաքելությունից:
Նաև նշվում է, որ նիստ անցկացնելու խնդրանքով դիմել է Իրանը, իսկ Ալժիրը, Չինաստանը և ՌԴ–ն աջակցել են դրա անցկացմանը:
Շաբաթ գիշեր Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է Իրանի ռազմական օբյեկտներին հարվածներ հասցնելու մասին՝ որպես պատասխան հոկտեմբերի 1-ին հրեական պետության վրա հարձակումներին: CBS News-ը, հղում անելով իր աղբյուրին, հայտնում է, որ Իրանի վրա Իսրայելի հարձակումը սահմանափակվել է ռազմական թիրախներով և չի տարածվել միջուկային կամ նավթային օբյեկտների վրա։
IRNA-ի հաղորդմամբ՝ Իրանի նավթարդյունաբերության օբյեկտներից ոչ մեկը չի տուժել:
Նմանատիպ հոդվածներ
Սալոմե Զուրաբիշվիլին չի ճանաչում խորհրդարանական ընտրությունների արդյունքները
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին չի ճանաչում խորհրդարանական ընտրությունների արդյունքները։ Այս մասին վրացի առաջնորդը...
Հայաստանը Ֆրանսիայում նոր դեսպան ունի
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով Հասմիկ Տոլմաջյանը հետ է կանչվել Ֆրանսիայի Հանրապետությունում և Մոնակոյի Իշխան...
ՀՀ ԱԳՆ–ն՝ Անկարայում տեղի ունեցած ահաբեկչության մասին
Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը դատապարտել է Անկարայի թուրքական TUSAŞ ավիատիեզերական կորպորացիայի գործարանում...
Նիկոլ Փաշինյանը մեկնել է ՌԴ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային մեկօրյա այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն: Այս մասին տեղեկացնում է Կառավարությ...