Այսօր հնարավորություն չունենք ադրբեջանցու դեմ կռվելու. ԵԿՄ նախագահ
Միքայելյանի խոսքով՝ 20 տարի ադրբեջանցիները ժամանակակից զենք-զինամթերք էին առնում, իսկ Հայաստանի նախորդ իշխանություններն ալան-թալանով էին զբաղվում։
ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը կողմ է հայ-ադբեջանական սահմանազատման գործընթացին, քանի որ ստեղծված իրավիճակում այլ ելք չի տեսնում։ Այս մասին նա հայտարարեց «Եռաբլուր» զինվորական պանթեոնում՝ Հոկտեմբերի 27-ի զոհերի հիշատակի արարողության ժամանակ:
«Ես կողմ եմ սահմանազատմանը, որովհետև այսօր ոչ մի հնարավորություն չունենք ադրբեջանցու դեմ կռվելու։ 20 տարի ադրբեջանցիները ժամանակակից զենք-զինամթերք էին առնում, իսկ մեր նախորդ իշխանություններն ալան-թալանով էին զբաղվում»,-ասաց Միքայելյանը։
վերջինս ընդգծեց, որ երկրապահները միշտ էլ իշխանության կողքին են եղել և չեն փորձի «քաղաքական խաղեր տալ»։
Միքայելյանի խոսքով՝ սահմանազատումն անհրաժեշտ է, որպեսզի Հայաստանը ազատ և անկախ պետություն դառնա, մի բան, որ այսքան տարի, ըստ նրա, չենք ունեցել։
Ինչ վերաբերում է Արցախյան խնդրին, Միքայելյանը նշեց, որ ինքը երբեք հույսը չի կտրել Արցախից։
«Միջազգային ատյաններում այդ հարցը դրված է, դիվանագետները զբաղվում են, որ Ղարաբաղի ժողովուրդը վերադառնա Ղարաբաղ»։
Նմանատիպ հոդվածներ
Լիքը ոստիկաններ են բերել․ հա, բա տենց պիտի լինի. Ալեն Սիմոնյան
«Լրագրողներից մեկն ասում է՝ էսքան ավտոբուսներ են բերել, ոստիկաններ են բերել․ հա, բա տենց պիտի լինի։ Կամ՝ Ալենն անվտանգու...
Սպասվում է արտակարգ հայտարարություն. Զուրաբիշվիլի
Նախագահի աշխատակազմը հայտարարել է, որ Սալոմե Զուրաբիշվիլին արտակարգ հայտարարությամբ հանդես կգա ժամը 21:00-ին: Սպասվում է...
Դատախազությունը` հոկտեմբերի 27-ի գործի մասին. նոր մանրամասներ
ՀՀ գլխավոր դատախազությունը հաղորդագրություն է տարածել Հոկտեմբերի 27-ի գործով 2019-2024 թվականների ընթացքում կատարված վար...
Իլհամ Ալիևը շնորհավորանքը` Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեին
Իլհամ Ալիևը շնորհավորել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեին` խորհրդարանական ընտրություններում «Վրացական երազանք» կուսա...