Ատելության և ահաբեկման մթնոլորտ. Եվրախորհրդարանը՝ Վրաստանի ընտրությունների մասին
Վրաստանի խորհրդարանական ընտրությունների քվեարկությունն անցել է ատելության և ահաբեկման մթնոլորտում: Այս մասին հայտարարել է ընտրություններում ԵԽ պատվիրակության ղեկավար, ԵԽ իսպանացի պատգամավոր Անտոնիո Լոպես-Իստուրիս Ուայթը, ում խոսքերը մեջբերված են Եվրախորհրդարանի մամուլի հաղորդագրությունում։
Նա նշել է, որ Վրաստանը հեռանում է ժողովրդավարությունից։
«Մենք մտավախություն ունենք, որ ատելության և ահաբեկման մթնոլորտը, որին ականատես եղանք ընտրությունների օրը, լրջորեն կխանգարի Վրաստանում քաղաքական գործընթացներին: Շատ կարևոր է, որ այն խախտումները, որոնք մատնանշվել են քվեարկության ժամանակ, ուսումնասիրվեն և հաշվի առնվեն»,- ասել է նա։
Վրաստանի խորհրդարանի ընտրություններն անցկացվել են հոկտեմբերի 26-ին։ Հաջորդ օրը միապալատ օրենսդիր մարմնի խոսնակ Շալվա Պապուաշվիլին ասել է, որ քվեաթերթիկների 99%-ը մշակելուց հետո իշխող «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցությունը ստացել է ձայների 54%-ը։ Սա քաղաքական ուժին թույլ է տալիս ստանալ խորհրդարանական 150 մանդատներից 90-ը։
Միևնույն ժամանակ, չորս ընդդիմադիր քաղաքական միավորումներ՝ «Կոալիցիան հանուն փոփոխությունների», «Ուժեղ Վրաստան», «Հանուն Վրաստանի» և «Միացյալ ազգային շարժում», չեն ճանաչել քվեարկության արդյունքները։ Ավելին, նշված առաջին կուսակցության անդամները հրաժարվել են պատգամավորական մանդատներից և պետական ֆինանսավորումից։
Նմանատիպ հոդվածներ
Սալոմե Զուրաբիշվիլին չի ճանաչում խորհրդարանական ընտրությունների արդյունքները
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին չի ճանաչում խորհրդարանական ընտրությունների արդյունքները։ Այս մասին վրացի առաջնորդը...
Հայաստանը Ֆրանսիայում նոր դեսպան ունի
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով Հասմիկ Տոլմաջյանը հետ է կանչվել Ֆրանսիայի Հանրապետությունում և Մոնակոյի Իշխան...
ՀՀ ԱԳՆ–ն՝ Անկարայում տեղի ունեցած ահաբեկչության մասին
Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը դատապարտել է Անկարայի թուրքական TUSAŞ ավիատիեզերական կորպորացիայի գործարանում...
Նիկոլ Փաշինյանը մեկնել է ՌԴ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային մեկօրյա այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն: Այս մասին տեղեկացնում է Կառավարությ...