Արտահերթ խորհրդարանական ընտրություններ Ճապոնիայում
Հոկտեմբերի 27-ին Ճապոնիայում խորհրդարանական ընտրություններ են անցկացվել։ Դրանց արդյունքներով՝ Լիբերալ-դեմոկրատական կուսակցության գլխավորած իշխող կոալիցիան երկար տարիների ընթացքում առաջին անգամ կկորցնի մեծամասնությունը, հայտնում է NHK հեռուստաալիքը։
Ձայների պաշտոնական հաշվարկը դեռ ավարտված չէ, սակայն NHK-ի գնահատմամբ՝ Լիբերալ-դեմոկրատները և նրանց կոալիցիոն գործընկեր «Կոմեյտո» կուսակցությունը կստանան ընդհանուր առմամբ 185-ից 232 մանդատ: Մեծամասնության համար պետք է 233 տեղ:
Ընտրությունների արդյունքների հիման վրա հիմնական ընդդիմադիր Սահմանադրական-դեմոկրատական կուսակցությունը կարող է զգալիորեն բարելավել իր դիրքերը՝ ստանալով մինչև 191 մանդատ։
Ինչպես նշում է BBC-ն, Լիբերալ-դեմոկրատների թույլ արդյունքը չի նշանակում, որ նրանք դառնալու են ընդդիմություն. «Կոմեյտո» -ից բացի, կուսակցությունը կարող է կոալիցիա կազմել նաև այլ գործընկերների հետ։
Վերջին ընտրություններն արտահերթ էին, դրանց անցկացումը նախաձեռնել էր Լիբերալ-դեմոկրատների առաջնորդ Շիգերու Իշիբան՝ անմիջապես այն բանից հետո, երբ դարձավ կուսակցության նոր ղեկավար և զբաղեցրեց վարչապետի պաշտոնը՝ հրաժարական տված Ֆումիո Կիշիդայի փոխարեն։ Իշիբան այս ընտրությունները դիտարկում է որպես իր վարչապետության հանրային մանդատ։
Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը (սովորաբար կոալիցիայի կազմում) Ճապոնիայում գրեթե շարունակաբար իշխանություն է իր հիմնադրումից՝ 1955 թվականից ի վեր։
Կուսակցությունն ընդամենը մի քանի տարի է եղել ընդդիմադիր դաշտում՝ 1993-ից 1994 թվականներին և 2006-ից 2009 թվականներին։ Լիբերալ-դեմոկրատների և «Կոմեյտոյի» իշխող կոալիցիան գոյություն ունի 2009 թվականից։
Նմանատիպ հոդվածներ
Սալոմե Զուրաբիշվիլին չի ճանաչում խորհրդարանական ընտրությունների արդյունքները
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին չի ճանաչում խորհրդարանական ընտրությունների արդյունքները։ Այս մասին վրացի առաջնորդը...
Հայաստանը Ֆրանսիայում նոր դեսպան ունի
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով Հասմիկ Տոլմաջյանը հետ է կանչվել Ֆրանսիայի Հանրապետությունում և Մոնակոյի Իշխան...
Նիկոլ Փաշինյանը մեկնել է ՌԴ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային մեկօրյա այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն: Այս մասին տեղեկացնում է Կառավարությ...
ՀՀ ԱԳՆ–ն՝ Անկարայում տեղի ունեցած ահաբեկչության մասին
Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը դատապարտել է Անկարայի թուրքական TUSAŞ ավիատիեզերական կորպորացիայի գործարանում...