Իսրայելի բանակը հայտարարություն է տարածել գիշերային հարվածներից հետո
Իսրայելական բանակի (ՑԱԽԱԼ) ներկայացուցիչ, դերծովակալ Դանիել Հագարին հավաստիացնում է, որ Իրանի թիրախներին «հաջող հարված է հասցվել», տեղեկացրել է Times of Israel-ը։
«Պատասխան հարվածն ավարտվել է, եւ նրա նպատակն իրականացվել է»,- հայտնել է Հագարին մամուլի ասուլիսում։
ՑԱԽԱԼ-ը հարվածել է հրթիռների արտադրման իրանական օբյեկտներին եւ հակաօդային պաշտպանության մարտկոցներին՝ «ի պատասխան Իսրայելի դեմ Իրանի գրոհի այս ամսվա սկզբին եւ ապրիլին»։
«Այժմ Իսրայելը գործողությունների ավելի մեծ ազատություն ունի նաեւ Իրանում։ Իրանը երկու անգամ հարվածել է Իսրայելին... եւ վճարել է դրա համար։ Մենք կենտրոնացել ենք Գազայում եւ Լիբանանում պատերազմի թիրախների դեմ։ Հենց Իրանն է շարունակում համառել, որ տարածաշրջանային թեժացում լինի»,- նշել է Հագարին։
Նրա խոսքով՝ թիրախներն Իրանում ընտրվել են «թիրախների լայն ցուցակից»։
«Մենք կիմանանք, թե ինչպես ընտրենք լրացուցիչ թիրախները եւ հարվածենք դրանց, եթե կարիք լինի։ Սա հստակ ազդանշան է. ով սպառնա Իսրայելին, կվճարի բարձր գին»,- ավելացրել է նա։
Իրանի հետագա քայլերին Իսրայելը «պատասխան կտա»։
«Եթե Իրանի ռեժիմը սխալ գործի եւ նոր թեժացում սկսի, մենք պարտավոր ենք արձագանքել։ Այսօր մենք ցուցադրեցինք, որ ինչպես հնարավորություն, այնպես էլ վճռական գործելու վճռականություն ունենք, եւ մենք պատրաստ ենք ինչպես հարձակման, այնպես էլ պաշտպանության»,- ավելացրել է նա։
Ավելի վաղ իրանական Mehr գործակալությունը տեղեկացրել էր, որ իսրայելական ուժերը հարվածել են ռազմական օբյեկտներին Իրանում՝ նրանց «սահմանափակ վնաս» պատճառելով։
Իրանի ՀՕՊ ուժերի հայտարարության համաձայն՝ նրանց հաջողվել է հաջողությամբ հետ մղել իսրայելական հարվածները։
Նմանատիպ հոդվածներ
Որ երկրի բանակն է ճանաչվել է ամենաուժեղն աշխարհում
Ռուսաստանի զինված ուժերը ճանաչվել են ամենաուժեղն աշխարհում՝ ըստ US News and World Report ամսագրի վարկանիշի։Ըստ ամսագրի՝...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Իրանին: Իրանի հակաօդային պաշտպանության համակարգերը չեն կարողացել ո...
Հայտնի է, թե որքան զորք կուղարկի Հյուսիսային Կորեան ՌԴ . Bloomberg
Հյուսիսային Կորեան պատրաստվում է Ռուսաստան ուղարկել զորքերի երկրորդ խմբաքանակը: Այս մասին հայտնել է Bloomberg...
Հյուսիսային Կորեան մեկնաբանել է ՌԴ զորք ուղարկելու մասին լուրերը
ԿԺԴՀ արտաքին գործերի փոխնախարար Կիմ Չեն Գյուն հայտարարել է, որ եթե Հյուսիսային Կորեան զինվորականներ ուղարկեր Ռուսաստան,...