ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Միևնույն ժամանակ Բաքուն ուզում է ՀՀ-ն պահել շրջափակման մեջ․ Փաշինյան
Ադրբեջանը ցանկանում է օգտվել Հայաստանով անցնող հաղորդակցություններից, սակայն մտադիր չէ ապաշրջափակել սեփական կապուղիները։ Այս մասին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում սեմինարի ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Այս վարքագիծը ցույց է տալիս, որ Ադրբեջանը ցանկանում է օգտագործել Հայաստանով անցնող հաղորդակցությունները, այլ ոչ թե բացել սեփականը և Հայաստանին պահել շրջափակման մեջ», - նշել է նա։
Փաշինյանի խոսքով՝ Ադրբեջանը չի ցանկանում ընդունել Հայաստանի կառավարության առաջարկած «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, քանի որ մտահոգված է, որ Հայաստանը կօգտագործի այդ տնտեսական օգուտը սեփական պաշտպանությունն ուժեղացնելու համար։
«Բայց մենք ամենաբարձր մակարդակով հայտարարել ենք, որ ճանաչում ենք մեր հարևանների տարածքային ամբողջականությունը, մենք ագրեսիվ պլաններ չունենք, ավելին, չենք պատրաստվում ռազմական ճանապարհով ազատագրել Հայաստանի ինքնիշխան տարածքի օկուպացված հատվածները», - ասել է Փաշինյանը։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Լարված իրավիճակ՝ Դատախազության մոտ
Գլխավոր դատախազության մոտ ընթացող Սրբազան պայքարի ակցիայի ժամանակ լեզվակռիվ սկսվեց ոստիկանների և մասնակիցների միջև։Մասնա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մեկնարկել է Փաշինյան-Պուտին հանդիպումը․ ինչ են քննարկում
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը բանակցություններ են վարում Կրեմլում։Փաշինյանի...
Հայտնի է՝ ինչու է արգելվել Սամվել Ալեքսանյանի մուտքը Ռուսաստան
Գործարար, ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանին թույլ չեն տվել ՌԴ տարածք մուտք գործել Սոչիի հայտնի հայ գործարար Ռուբե...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Իլոն Մասկի «ոգևորությունը» Թրամփի նախընտրական հանրահավաքում
Իլոն Մասկն առաջին անգամ ելույթ է ունեցել նախընտրական հանրահավաքում՝ ի պաշտպանություն Դոնալդ Թրամփի։Tesla-ի և Սպակեքս-ի ղ...