ՏԵՍԱՆՅՈՒԹ. 18 տարին լրացած սովորողների տարկետման կարգը հեշտացվում է․ Ժաննա Անդրեասյանը մանրամասնել է
«Այս նախագծի հիմնական նպատակն է ավելի դյուրին դարձնել տարկետման հնարավորությունը»,- ԱԺ-ում «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը ներկայացնելիս նշեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:
«Այս օրենսդրական կարգավորմամբ հնարավորություն ենք տալիս մեկ անգամ տարկետում ստանալ ուսումնառության ամբողջ ընթացքի համար, ինչն ավելի հեշտ է դարձնում վարչարարությունը:
Մենք սրանով հնարավորություն ենք ընձեռում տարեկան մի քանի հազար քաղաքացիների, որոնց 18 տարին լրացած է, բայց դեռևս շարունակում են սովորել դպրոցներում, քոլեջներում. նրանք կկարողանան մեկ անգամ ստանալ տարկետում, հաջողությամբ ավարտել իրենց ուսումնառության գործընթացը, այնուհետև դրանից հետո միայն անցնել զինվորական ծառայության»,- նշեց նախարարը:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Արտակարգ իրավիճակ` հորդառատ անձրևի հետևանքով
Երեկոյան սկսված հորդառատ անձրևի հետևանքով մայրաքաղաքում արտակարգ իրավիճակ է ստեղծվել: Այս մասին Auroranews-ին ահազանգում...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ծեծկռտուք և դանակահարություն Թբիլիսիի ընտրատեղամասերից մեկի մոտ
Ծեծկռտուք և դանակահարություն Թբիլիսիի Սամգորի թաղամասի ընտրատեղամասի մոտ։ Հայտնում են տելեգրամյան ալիքները:Ավելի վաղ հայ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Արտագաղթել է խաշ կամ քյաբաբ չսիրելու պատճառով». Փաշինյան
Բարեկեցության մեջ մտնում է ազատությունը. Ես առնվազն մի քանի դեպք տեսել եմ եվրոպական հյուրանոցներում, երբ ասենք, թեյ կամ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բլոգերները հարկ կվճարեն
ՊԵԿ նախագահն ու ԱԺ պատգամավորները հանդիպել են բլոգերների հետ։ Բլոգերները ողջունել են ՊԵԿ-ի կողմից իրականացվող հավասար հա...