Նա կարող է ավելի մեծ խնդիրների մեջ լինել, քան շատերն են պատկերացնում․ Օսթին
ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը հաստատել է, որ ԱՄՆ կառավարությունն ապացույցներ ունի, որ Հյուսիսային Կորեան ռազմական ուժեր է ուղարկել Ռուսաստան: Միևնույն ժամանակ Օսթինն ընդգծել է, որ զորքերի ուղարկման նպատակը դեռ պարզ չէ։ Այս մասին գրում է washingtonpost.com-ը:
Ուկրաինան և Հարավային Կորեան բազմիցս մեղադրել են Հյուսիսային Կորեային Ռուսաստան զորք ուղարկելու համար՝ պատերազմում նրանց օգտագործելու նպատակով: ՆԱՏՕ-ն և ԱՄՆ-ն նախկինում չէին հաստատել զորքերի տեղաշարժը։
«Մեր վերլուծաբանները շարունակում են ուսումնասիրել: Այժմ մենք ապացույցներ ենք տեսնում, որ հյուսիսկորեական զորքերը գնացել են Ռուսաստան: Թե ինչ են անելու, դեռ պարզ չէ: Բայց, այո, կան ապացույցներ, որ Ռուսաստանում ԿԺԴՀ-ի զորքեր կան»,- ասել է Օսթինը:
Պենտագոնի ղեկավարի խոսքով՝ «եթե նրանց մտադրությունն է մասնակցել պատերազմին Ռուսաստանի կողմից, դա շատ լուրջ խնդիր է»:
Օսթինը նշել է, որ անհասկանալի է, թե Հյուսիսային Կորեան ինչ կստանա այդ քայլից:
Պենտագոնի ղեկավարի խոսքով՝ սրանից կարելի է ենթադրել, որ Ռուսաստանի ռազմական հնարավորությունները թուլացել են և նա ստիպված է դաշնակիցներ Իրանից և Հյուսիսային Կորեայից օգնություն ստանալ:
«Սա վկայում է այն մասին, որ նա կարող է նույնիսկ ավելի մեծ խնդիրների մեջ լինել, քան շատերն են պատկերացնում», - ասել է Օսթինը՝ նկատի ունենալով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Դու-ով հետս չխոսաս», «նորմալ պահի քեզ». լարված իրավիճակ՝ ԱԺ-ում
Ազգային ժողովում նիստի ընթացքում իրավիճակը լարվեց։Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը խորհրդարանի ամբիոնից կոշտ նկատող...
Փաշինյանին և Ալիևին հղած նամակներում ինչ փոխզիջումների մասին է գրել Բայդենը
Միացյալ Նահանգները սատարում է երկարատև և արժանապատիվ խաղաղության համաձայնության հասնելու Հայաստանի և Ադրբեջանի ջանքերը:...
Ստիպված ենք եղել դրան համաձայնվել, որ 30-ից ավելի գերի վերադառնա ՀՀ․ Սիմոնյան
COP29-ին մասնակցելու որոշում դեռ չունենք, պետք է քննարկենք, հասկանանք՝ ինչի համար ենք մեկնելու, ինչ է տալու դա ՀՀ-ին, ին...
Չենք քննարկել այդ մանրուքը․ Սիմոնյանը՝ ՀՀ-ից Ադրբեջանի զորքերի դուրս գալու մասին
Եթե այնպես է ստացվում, որ Ադրբեջանը չի վավերացնում կանոնակարգը, չի անում այդ գործընթացը մեր արած գործընթացը որևէ իրավակա...