Կա մի խումբ, որը պատրաստվում է հեղաշրջման․ Պապուաշվիլի
Վրաստանում կա մի խումբ, որը պետական հեղաշրջում է նախապատրաստում խորհրդարանական ընտրություններից հետո։ Այս մասին հայտարարել է Վրաստանի խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլին։ Նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
«Բոլոր նշանները ցույց են տալիս, որ կա մի խումբ, որը պատրաստվում է հեղաշրջման»,- ասել է Պապուաշվիլին:
Նրա խոսքով՝ իրենք ցանկանում են հակաժողովրդավարական ճանապարհով զավթել իշխանությունը, դրան միացված են տեղական դիտորդական ոչ կառավարական կազմակերպությունները:
Պապուաշվիլին պատմել է, որ նման հեղաշրջում նախատեսվում էր նաև ավելի վաղ՝ 2020 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո: Տվյալ խումբը պատրաստվում է գործել նույն սխեմայով. չարագործները դիտորդական ՀԿ-ների օգնությամբ պատրաստվում են կեղծ զեկույցներ կազմել ընտրությունների անցկացման մասին, որպեսզի Վրաստանում «հերթական անկարգությունների կեղծ առիթ ստեղծեն»:
Հիշեցնենք, որ Վրաստանի խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան հոկտեմբերի 26-ին:
Ավելի վաղ իշխող «Վրացական երազանք - Ժողովրդավարական Վրաստան» կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլին հայտարարել էր, որ արևմտյան երկրները Վրաստանին առաջարկել են պատերազմ սկսել Ռուսաստանի հետ: Թե կոնկրետ երբ է դա եղել, քաղաքական գործիչը չի հստակեցրել։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Դու-ով հետս չխոսաս», «նորմալ պահի քեզ». լարված իրավիճակ՝ ԱԺ-ում
Ազգային ժողովում նիստի ընթացքում իրավիճակը լարվեց։ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը խորհրդարանի ամբիոնից կոշտ նկատո...
Փաշինյանին և Ալիևին հղած նամակներում ինչ փոխզիջումների մասին է գրել Բայդենը
Միացյալ Նահանգները սատարում է երկարատև և արժանապատիվ խաղաղության համաձայնության հասնելու Հայաստանի և Ադրբեջանի ջանքերը:...
Ստիպված ենք եղել դրան համաձայնվել, որ 30-ից ավելի գերի վերադառնա ՀՀ․ Սիմոնյան
COP29-ին մասնակցելու որոշում դեռ չունենք, պետք է քննարկենք, հասկանանք՝ ինչի համար ենք մեկնելու, ինչ է տալու դա ՀՀ-ին, ին...
Չենք քննարկել այդ մանրուքը․ Սիմոնյանը՝ ՀՀ-ից Ադրբեջանի զորքերի դուրս գալու մասին
Եթե այնպես է ստացվում, որ Ադրբեջանը չի վավերացնում կանոնակարգը, չի անում այդ գործընթացը մեր արած գործընթացը որևէ իրավակա...