Ոչ մի տեսակի ինքնաթիռ չի կարող ներխուժել մեր երկրի օդային տարածք. Իրանի բանակի գեներալ
Իրանի հակաօդային պաշտպանությունը հասցվել է այնպիսի մակարդակի, որ ոչ մի տեսակի ինքնաթիռ չի կարող ներխուժել մեր երկրի օդային տարածք. Այս մասին հայտնել է Իրանի բանակի գեներալ Սիյավուշ Միհանդուստը:
Ավելի վաղ Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը «Հացերիմ» ավիաբազայում օդաչուների և մյուս զինծառայողների հետ հանդիպմանը հայտնել էր, որ այն բանից հետո, երբ Իսրայելը հարվածի Իրանին, բոլորը կհասկանան, թե ինչպես և ինչի համար են երկրի ռազմական օդուժի զինծառայողները մարզվել:
Իսրայելն ամենաբարձր մակարդակով խոստացել է համարժեք պատասխան տալ Իրանի՝ հոկտեմբերի 1-ին իրականացրած զանգվածային հրթիռակոծմանը: Այն ժամանակ Իրանն Իսրայելի ուղղությամբ արձակել էր ավելի քան 180 բալիստիկ հրթիռ:
Նմանատիպ հոդվածներ
Բանակում «բարդակ» է, նախկին սպաներին կվերադարձնե՞ն. «Հրապարակ»
Բանակում ոչ մարտական պայմաններում զոհերի թիվն օրեցօր աճում է, անցած շաբաթ էլ 2 մահվան բոթ լսվեց, ու թեպետ իշխանություննե...
ՑԱԽԱԼ-ը սպանել է Հասան Նասրալլայի հավանական իրավահաջորդին
Իսրայելի բանակը հայտարարել է Հաշեմ Սաֆի ադ-Դինի լիկվիդացման մասին, ով «Հեզբոլլահ»-ում համարվում էր Հասան Նասրալլայի հավա...
Թեհրանում ՀՕՊ են տեղադրում, բանակը բերվել է բարձր պատրաստվածության
Իրանի բանակը պատրաստ է ճնշել ցանկացած ապստամբություն՝ լինի դա էթնիկ, թե ահաբեկչական: Այս մասին Ateo Breaking թելեգրամյան...
ՌԴ ՊՆ- ն` գիշերը ուկրաինական հարձակման մասին
Անցած գիշեր ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերը ոչնչացրել են 11 անօդաչու թռչող սարք Բրյանսկի մարզի, երեքը՝ Բել...