Մահացել է Էրդողանի երկարամյա հակառակորդը
Մահացել է Թուրքիայում արգելված FETO կազմակերպության հիմնադիր, թուրք իսլամական քարոզիչ, նախկին իմամ Ֆեթուլլահ Գյուլենը, որը երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի երկարամյա հակառակորդն էր համարվում: Լուրը CNN TÜRK-ի ուղիղ եթերում հաստատել է Hürriyet թերթի ներկայացուցիչ Հանդե Ֆըրաթը:
«Վերջերս նրա առողջությունը չափազանց թույլ էր: Բացի երիկամների անբավարարությունից և շաքարախտից, նա նաև դեմենցիա ուներ», - ասել է նա։
Գյուլենը մեղադրվում էր 2016-ին Թուրքիայում Էրդողանի դեմ պետական հեղաշրջման փորձ կազմակերպելու համար: Գրող և իսլամական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենը բնակվում էր ԱՄՆ-ում՝ իբրև աքսորյալ: Էրդողանը Գյուլենին մեղադրում էր ոստիկանական, դատական համակարգերում, զինված ուժերում և մամուլում «զուգահեռ կառույցներ» ստեղծելու փորձի համար: Սակայն քարոզիչն այդ ամենը հերքում էր:
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանցիները նաև 2-րդ գիծն են կահավորել․ MediaHub
Օրերս համացանցում լուրեր տարածվեցին, թե Սյունիքի մարզի Տեղ-Արավուս գյուղերի ձորակի ուղղությամբ ադրբեջանական դիվերսիոն-հե...
Անընդունելի է արտատարածքային որևէ միջանցքի գոյություն. Իրանում ՀՀ դեսպան
Իրանում Հայաստանի դեսպանը ներկայացրել է Թեհրանի և Երևանի տարբեր քաղաքական, տնտեսական և էներգետիկ ոլորտներում և նշել. «Հա...
Մտավախություն չունե՞ք, որ Ադրբեջանն այդ կանոնակարգը չի վարերացնի․ հարց՝ փոխվարչապետին
Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգի վավերացման գործընթացը սինխրոն ընթանում է: Այս մասին այս...
Ստիպված ենք եղել դրան համաձայնվել, որ 30-ից ավելի գերի վերադառնա ՀՀ․ Սիմոնյան
COP29-ին մասնակցելու որոշում դեռ չունենք, պետք է քննարկենք, հասկանանք՝ ինչի համար ենք մեկնելու, ինչ է տալու դա ՀՀ-ին, ին...